Գլխավոր էջ » 2013 » Դեկտեմբէր » 19
"Sas սուպերմարմկետը տոնական օրերի համար վաճառում է սպիտակ կոկորդիլոսներ և դրանք գովազդում է:
Պարզվում է՝ այս կենդանու մեկ հատն արժե 380 հազար դրամ։ Երկարությունը 90 սմ է, լայնությունը՝ 40։ Սուպերմարկետների ցանցում առայժմ դրանց թիվը 2-3-ն է, բայց խոստանում են պահանջարկի դեպքում ներկրել ավելին։ Այսինքն, եթե տոնական սեղանին 1000 դոլարանոց կոկորդիլոս դնողներ Հայաստանում 3-ից ավելին գտնվեն, SAS-ը նորերը կներկրի»,-գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։
Այսօր Aravot.am-ը «Բիոսոֆիա» հ/կ նախագահ, մասնագիտությամբ անասնաբույժ Գևորգ Պետրոսյանից հետաքրքրվեց, թե կոկորդիլոսի միսը օգտագործվո՞ւմ է որևէ երկրի ազգային խոհանոցում: «Ես գիտեմ շատ երկրներ, հատկապես ասիական երկրներ, որտեղ կոկորդիլոսի միսը համարվում է իրենց ազգային ամենահամեղ ուտելիքներից, կոկորդիլոսը համարվում է նույնիսկ դելի ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա: Հայկական նյութեր | Դիտումներ: 416 | Ամսաթիվ: 2013-12-19 | Մեկնաբանություններ: 0

"
Նոտա (լատ.՝ nōta - «նշան»), նշագրման նիշքը, որի միջոցով գրառվում է երաժշտությունը:
Նոտաների ձևափոխությունը և պատկերները, նաև մյուս նշանների հետ համադրումը, թույլ են տալիս բնութագրել երաժշտության բարձրությունը, տեւողությունը, ինչպես նաև մյուս ձայների հետ նրանց կատարման հերթականությունը։
Նոտաները յոթն են՝
Դո
Ռե
Մի
Ֆա
Սոլ
Լա
Սի
Նոտաների անունները գործածության մեջ է մտցրել է 11-րդ դարում` եկեղեցական Գվիդո դ'Արեցցիոն, օգտվելով Հովհաննես Մկրտիչին ուղղված աղոթքի առաջին վանկերից։ Աղոթքը վերաբերվում է ձայնին, հայերեն թարգմանությամբ` «Տուր մեզ մաքուր շուրթեր, Սուրբ Հովհաննես, որպեսզի մենք կարողանանք մեր ձայնի ամբողջ ուժգնությամբ վկայենք քո կատարած հրաշքների մասին»:
Բնօրինակ տեքստը հետևալն է`
Aquote1.png
UTqueant laxis
REsonare fibris
MIra gestorum
FAmuli tuorum
Կատեգորիա: ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐ | Դիտումներ: 490 | Ամսաթիվ: 2013-12-19 | Մեկնաբանություններ: 0

"
Արտաշեսից հետո գահը ժառանգեցին նրա երկու որդիները Արտավազդ I - ը և Տիգրան I - ը: Այդ ժամանակ քաղաքական դաշտում մեծ փոփոխություններ էին տեղի ունենում: Առաջավոր Ասիայում Իրանական լեռնաշխարհում մ.թ.առաջ III - րդ դարում ձևավորվեց Պարթևական Պետությունը: Պարթևների թագավոր Միհրդատը պայքարի մեջ է մտնում Սելեվկիդների հետ և հաղթելով, ընդարձակում է իր երկրի սահմանները մինչև Եփրատ գետ: Միհրդատը բախումներ է ունենում նաև Արտավազդի հետ և գերեվարում նրա որդի Տիգրանին (ապագա Տիգրան Մեծին), սակայն շուտով ազատ է արձակում, փոխարենն ստանալով Հայաստանի հարավ - արևմուտքում գտնվող տարածքները: Եկավ Մեծ Հայքի ոսկե ժամանակաշրջանը, երբ գահը ժառանգեց Տիգրանը, Արտաշես I - ի թոռը: Հայաստանի նոր թագավոր Տիգրան II - ը Հայաստանի սահմաններն ընդլայնեց ի շնորհիվ արտաքին արշավների և իր պետությունը վեր ածեց ժամանակի ամենահզոր գերտերություններից մեկի: Տիգրան Մեծն իր գահընկալությունն սկսեց Արտաշեսի կիսատ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա: Հայկական նյութեր | Դիտումներ: 1530 | Ամսաթիվ: 2013-12-19 | Մեկնաբանություններ: 0

Շաբաթվա նյութը

Արգենտինայի մասին հետաքրքիր փաստեր:

Օրվա նկարը
Տեսանյութ
Մենք faceboook-ում
Գովազդ
Եղանակը Աջարիայում
Մեր հարցումը
Ինչպիսին են կայքի նյութերը?
Պատասխանների ընդհանուր քանակը: 15
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

 Գովազդի համար զանգահարեք 095717484: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: