Գլխավոր էջ » 2013 » Դեկտեմբէր » 23 » Մալդիվներ.ճանապարհորդների երկիր
11:40 PM
Մալդիվներ.ճանապարհորդների երկիր
Շրի Լանկայից հարավ- արևմուտք , մարգարտե ապարանջանի նման սփռվում են Մալդիվյան կղզիները: Մալդիվյան հանրապետությունը գտնվում է ավելի քան 1192 կորալային կղզիների վրա. հեշտ կառավարման նկատառումներով ` երկիրը բաժանված է 19 "ատալների”. Մալդիվին դա փոքր կղզյակների հիանալի մոզայկա է, որոնք հիացնում են իրենց ձյունափայլ ավազներով լողափերով, արավենիներով և մաքուր ու տաք ջրով: Մեկ կղզին հնարավոր է շրջանցել մի քանի րոպեի ընթացքում: Այդ բազմաթիվ կղզիներից միայն 70 ունեն հյուրանեցներ և այլ անհրաժեշտ ինֆրաստրուկտուրաներ: Շատ կղզիներ անմարդաբնակ են, և միայն տեղի ձկնորսներն են այցելում այնտեղ:
Պատմություն
VI-VII-կղզիները եղել են արաբների և պազրսիկների կազմում:Նախքա XII-րդ դարը Մալդիվներում իշխում էր բուդիզմը,բայց 1153-ին Մալդիվներ է ժամանել Թավրիզից արաբ որը քարոզում էր իսլամ:Նա հանդես է եկել շատ ակտիվ և շուտով ամբողջ բնակչությունը փոխել է իր կրոնը դառնալով մուսուլման:Կղզիները փորձել են կառավարել պորտուգալացիները և հոլանդացիները որո ավարտվեց անհաջողությամբ:1877 Մալդիվները եղել է Բրիտանիայի կազմում:1959թվականին կղզիախումբում ստեղծվել է Սուվադիվ անջատողական պետություն որը տևեց մինչև 1963թվականը:1964-թվականին Մալդիվները ապստամբում են Բրիտանիայի դեմ:1965թ-ի հուլիսի 26 մալդիվները անկախանում է Մեծ Բրիտանիայից:1968թ-ին կղզիները կոչվել են Մալդիվների հանրապետություն:
Խորհուրդներ զբոսաշրջիկներին
Մալդիվները մուսուլմանական երկիր է, որը որոշակի խնդիրներ է ստեղծում ալկոհոլային խմիչքների սիրահարների համար: Ալկոհոլի ներկրումն արգելված է: Խմիչքի օգտագործումը թույլատրվում է միայն  հատուկ վայրերում. հյուրանոցների ռեստորաններում և բարերում, որտեղ աշխատում են Հնդկաստանից կամ Շրի Լանկայից ժամանած անձիք (Մալդիվների բնակիչներին արգելված է ալկոհոլ վաճառելը): Ալկոհոլն այստեղ թանկ է և երկրից դուրս հանելու համար չի վաճառվում:
Մալդիվներում հանգստանալիս, նպատակահարմար է հագնել հանգիստ և կամ սպորտային հագուստ: Այցելությունը խանութներ կարող է դառնալ հաճելի ժամանց. կարող եք  ձեր սեփական նկարով սպորտային վերնաշապիկ գնել կամ մետաքսե կտորից զգեստ, որը կկարվի ընդամենը մի քանի ժամում:
Մալդիվներում հիմնական զբաղմունքը, դա  այցելությունն է չինական, իտալական կամ տեղական ռեստորաններ, կարաոկեներ կամ պարերը լողավազանի մոտ: Հաճելի է մեկնել գիշերային ձկնորսության: Որսը սովորաբար բավարար է լինում ծովափում գտնվող այսպես կոչված, ձկնային խորովածանոցներում ընթրիք կազմակերպելու համար: Դրանից հետո, սովորաբար, սկսվում են ինտերնացիոնալ պարերը՝ ազգային թմբուկի երաժշտության ներքո:
Այստեղ յուրաքանչյուր հանգստավայր ունի իր ստորջրյա լողի դպրոցը, որի շրջանավարտնեը ստանում են միջազգային սերտիֆիկատ: Այստեղ կարելի է գնալ նաև հատուկ կազմակերպված և որսով երաշխավորված ձկնորսության: Կղզիների մեծ մասն ունեն այնքան փոքր մակերեսներ, որ վրան տեղավորվում է ընդամենը մեկ հյուրանոց:
Չնայած, որ Մալդիվները որպես իսլամական պետություն համեմատաբար ազատամիտ են, այնուամենայնիվ երկրի հյուրերը պետք է խստիվ հետևեն օրենքներին:
Չփորձեք կապ հաստատել բնիկ կնոջ հետ:
Ոչ մի թմրանյութ:
Զբոսանքի գնալիս հագնվեք բարոյականության մասին մուսուլմանական պատկերացումներին համապատասխան՝ տաբատ կամ կիսաշրջազգեստ, վերնաշապիկ: Մերկ լողալը արգելված է բոլոր կղզիներում:
Օրենքի խախտումը կարող է ավարտվել բանտարկությամբ:
Չի կարելի հավաքել կենդանի կամ ոչ կենդանի մարջաններ, առավել ևս արգելվում է դրանք երկրից դուրս հանել (տուգանքը կարող է հասնել ԱՄՆ $500):
Հյուրանոցում կարելի է վճարել կանխիկ ԱՄՆ-ի դոլարով կամ կրեդիտ քարտով:
Կղզիների միջև չկա մշտական տրանսպորտային հաղորդակցություն: Կարելի է օգտվել տեղական «տաքսիներից», որն իրենից ներկայացնում է «դոնի» տափակ տանիքով փայտե նավակ: Ավտոմոբիլային տաքսի գործում է միայն մայրաքաղաք՝ Մալեյում և Ադդու ատոլում: Տաքսին ծառայում է հիմնականում օդանավակայան հասնելու և հյուրանոց վերադառնալու համար:
Մալդիվների ցանկացած կղզի կարելի է շրջել 1,5-2 ժամում: Ամենատարածված փոխադրամիջոցներն են հեծանիվները և մոտոցիկլները: Մալեյում կարելի է վարձել մեքենա:
Մալդիվներում չկա հյուրանոցների «աստղային» դասակարգում, օգտագործվում է "Deluxe", "Superior", "Standard" կարգերը, ինչը մոտավորապես համապատասխանում է 5, 4, և 3 աստղանի հյուրանոցներին: Հյուրանոց ընտրելիս, խորհուրդ ենք տալիս ուշադիր ծանոթանալ առաջարկվող ծառայություների ցանկին:
Ընդունված է լրացուցիչ վճարել ընդհանուր գումարի 10%-ը:
Խորհուրդ է տրվում խմել շշալցված ջուր և ըմպելիքներ, պատվաստվել հեպատիտ Ա-ի դեմ, ունենալ անհրաժեշտ դեղեր, քանի որ կղզիներում դեղատներ չկան:
Արևից պաշտպանող քսուքներից պետք է օգտվել նույնիսկ ամպամած եղանակին, իսկ լողալու դեպքում մարզաշապիկը չհանել: 
Պաշտոնական Լեզուն
Պաշտոնական լեզուն Մալդիվերենն է,որը հնդեվրոպական լեզվաընտանիքի Արիական ճյուղին է պատկանում:Այն նման է սինհալերենին անգլերենին և արաբերենին:Երկրի կրթված մասը խոսում է անգլերեն և արաբերեն:
Կատեգորիա: ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐ | Դիտումներ: 772 | Ավելացրեց: atletico | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Շաբաթվա նյութը

Արգենտինայի մասին հետաքրքիր փաստեր:

Օրվա նկարը
Տեսանյութ
Մենք faceboook-ում
Գովազդ
Եղանակը Աջարիայում
Մեր հարցումը
Ինչպիսին են կայքի նյութերը?
Պատասխանների ընդհանուր քանակը: 15
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

 Գովազդի համար զանգահարեք 095717484: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: