Գլխավոր էջ » 2013 » Դեկտեմբէր » 21 » Մալթա
3:11 PM
Մալթա

 Միջերկրական ծովի գրեթե կենտրոնում,կարծես բնության քմահաճ մի խաղով,ծովից դուրս է եկել Մալթա կղզին կամ ավելի ճիշտ կղզիախումբը,որովհետև Մալթա հասկացության մեջ բացի Մալթա կղզուց մտնում են նաև նրան կից երկու ոչ մեծ կղզիներ Գոցո և Կոմինո:

 Մալթան ծածկում է հողի մակերեսի շուրջ 316 քկմ (122 քմ մղոն)` դարձնելով այն աշխարհի ամենափոքր պետություններից մեկը: Այն նաեւ հանդիսանում է առավել խիտ բնակեցված երկրներից մեկը: Մալթայի Հանրապետության մայրաքաղաքը Վալլետտան է, ամենամեծ քաղաքը`Բիրկիրկառան: Հիմնական կղզին ընդգրկում է բազմաթիվ քաղաքներ, որոնք միասին ձեւավորում են մեկ մեծ համայնքային տարածք` համաձայն Եվրոստատի տվյալների այն ունի մոտ 400 հազար բնակչություն: Երկիրում ընդունված են երկու պաշտոնական լեզուներ` մալթերեն (սահմանադրորեն ազգային լեզու) եւ անգլերեն լեզու:
 Ողջ պատմության ընթացքում Մալթայի աշխարհագրական դիրքը ունեցել է մեծ ռազմավարական նշանակություն, եւ տերությունների իրավահաջորդություն, որոնց թվում եղել են փյունիկեցիները, հույները, հռոմեացիները, արաբները, նորմանները, առագոնացիները, հաբսբուրգիցները ,իսպանացիները, Սբ Հովհաննեսի զինվորները, այդ թվում կղզին կառավարել են նաև ֆրանսիացիներն ու բրիտանացիները: Մալթան ձեռք բերեց իր անկախությունը Միացյալ Թագավորության կողմից 1964թ և դարձավ հանրապետություն 1974-ին`պահպանելով հասարակապետության անդամակցությունը: Մալթան անդամակցել է ՄԱԿ-ին 1964թ, իսկ 2004թ ԵՄ: Ինչպես նաև Մալթան հանդիսանում է շենգենյան համաձայնության անդամ-պետություն, իսկ 2008թ ի վեր այն կազմում է Եվրոզոնայի մաս:
 Մալթայի արխիպելագը, իր մեջ է ներառում Մալթայի, Գոզոյի, Կոմինոյի և Ֆիլֆիայի կղզիները։ Այն տեղակայված լինելով իտալական Սիցիլիա կղզուց հարավ՝ Եվրոպայի և հյուսիսային Աֆիկայի միջև զավթաց է եղել հույների, հռոմեացիների, արաբների, իսկ ավելի ուշ՝ Ֆրանսիայի և Բրիտանիայի կողմից։
 
Մալթան ունի գաղութային վերահսկողության դարերի պատմություն։ Այն պահպանել է տաճարների եզակի նմուշներ, որոնք կառուցվել են մ.թ.ա. IV-III դդ, Նրանց քարերը, խորանները, որոնք զարդարված են  տարբեր տեսարաններով որտեղ օգտագործված են հսկայական քարե սալիկներ թողնում են հիանալի և անմոռաց տպավորություն։
 
Դուք երբեք չեք զղջա նրա մասին, եթե ձեր Մալթայի շջագայությունը համընկնի ռեգաթայի հետ, որը տեղի է ունենում Սեպտեմբերին Վալետայի Գրանդ Բեյում։ Ռեգատան նվիրված է թուրքական պաշարման  ավարտին, որը տեղի է ունեցել 1565թ։ Այն անց է կացվում հին բերդի դիտարժան ֆոնի վրա։ Սա Մալթայի ժողովրդի համար ամենակարևոր փառատոոններից մեկն է։ reganta
 
Ձեր հիշողություններում անպայման իրենց հետքը կթողնեն մալթյան գույնզգույն նավակները՝ այն հիշեցնելով վենետիկյան գոնդոլաները։
 
Դժվար է գտնել մի վայր, ուր այդքան փոքր տարածքոում կարող են կենտրոնացած լինեն այդքան տպավորիչ մշակութային  տեսարժան վայրեր, որոնք առնչվում են մարդկային պատմության բոլոր ժամանակաշրջանների հետ, սկսած Քարե Դարից մինչ օրերս։ Վերջին հնեագիտական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ամենահին տաճարը, որը պատկանում է Նեոլիթյան դարաշրջանին, գտնվում է Մալթայում, որը ավելի հին է մեկ հազար տարով, քան  հայտնի եգիպտական Գիզայի բուրգերը։
Խորհրդավոր մարդկանց հետքերը, ովքեր կառուցել են  տաճարները, անհետանում են հանկարծակիորեն մոտ մ.թ.ա. 2000 տարի առաջ։ Կարելի է միայն ենթադրել, որ նվաճողները մորթել են անզեն ու անպաշտպան մարդկանց, կամ մի սարսափելի համաճարակ է նվաճել կղզին։ Մալթայում քաղաքակրթության վերածնունդից հետո, պատմական իրավիճակն անընդհատ փոխվում է՝ թողնելով իր հետքը կարթոգենների, հռոմեացների, արաբների, նորմանների, և իսպանացիների վրա։
 
Մալթայի հիմնական կղզին ամենամեծ և ամենազարգացած կղզին է։ Նրա քույր կղզին Գոզոն է, որը  հիմնականում հովվերգական ու խաղաղ գյուղական վայր է, որտեղից բացվում է հիասքանչ տեսարան և որը տրամդարում է մեծ հնարավորություններ բացօթյա հանգստի համար, ինչպիսիք են արշավը, հեծանվաարշավը և սար մագլցումը։ Կոմինոն 3 կզիներից ամենափոքրն է և բնակեցված է տասնյակ մարդկանցով։ Կղզին ճանաչված է իր հյուրասիրությամբ և վայրերով ուր կարող եք անցկացնել ձեր հանգիստը, և իհարկե ամենագեղեցիկ և հիասքանչ վայրերից մեկը դա Երկնագույն Ծովածոցն է։ Ցածր բլուրներ, որոնք շրջապատում են ամբողջ կղզին դարատափերով։ Չկան ոչ սարեր ոչ գետեր։ Ջրափը հիմանականում բաղկացած է նավահանգիստներից, ծովածոցերից, ժայռերից, ավազոտ և քարքարոտ լողափներից։ 
 Քաղաքը կառուցվել է 16-րդ դարի վերջերին, Սբ. Ջոնի ասպետների կողմից որպես կզղու նոր մայրաքաղաք և ամենակարևորը որպես  թերակզու՝ անսասան ամրոց։ Քաղաք զարգանում էր այն ամենի շուրջը ինչ հիմա կոչվում է Հանրապետության փողոց, Օլդ Բեյքերի փողոց և Առևտրականների փողոց, վերջիններս ներառում էին կղզու՝ բարոկկո ճարտարապետության ոճի լավագույն նմուշները։ Սբ. Ջոնի մայր տաճար ունի խիստ արտաքին տեսք, իսկ ներքինը դա մի հոյակապ խառնուրդ է ոսկեզօծ զարդաքանդակների, մարմարե խճանակարներով հատակի և լաջվարդ խորանի, որի ետևում գտնվում է "Քրիստոսի Մկրտությունը” հիասքանչ մարմարե խումբը։.
 
Կարավաջիոյի  "գլխատել” նկարը գտնվում է Սբ. Ջոնի եկեղեցու աղոթարանում։ The Grand Master's Պալատը Republic Street-ում կառուցվել է 500 տարի առաջ Սբ. Ջոնի գրոսսմայստերների համար որպես բնակության վայր և այն պարունակում է 1565-ի մեծ պաշարումի մի շարք պատկերումներ, որոնք պատկերվել էին Միքելանջելոյի աշակերտի կողմից և մի խումբ գոբելեններով, որոնք իրականում նախագծված են եղել Լյուդովիկոս XIV-ի համար։Պալատը նաև ունի մի զինանոց, որը համարվում է առկաներից լավագույնը։  The Manoel թատրոնը, որը անվանվել է ամենաճանաչված գրոսմայստերներից մեկի անունով, և որը համարվում է Եվրոպայում երկրորդ ամենահին թատրոնը և հոկտեմբեր-մայիս ամիսներին օպերայի, թաթերական, երաժշտական, և բալետի ներկայացումների, ամենաշատ բեմադրողը։ Ազգային կերպարվեստի թանգարանը, որը գտնվում է 18-րդ դարի պալատում իր մեջ ներառում է այնպիսի կահույքի, նկարների և գանձերի մի հավաքածու, որոնք անմիջական կապ ունեն Սբ. Ջոնի Ասպետների հետ։
 
Our Lady of Victories եկեղեցին, որը կառուցվել է 1566թ Վալետտայի ամենահին եկեղեցիներից մեկն է, և որը կարուցվել է ի հիշատակ թուրքերի նկատմամբ։ Auberge de Provence-ի մոտակայքում է Ազգային Հնագիտությն թնգարանը, ցուցադրում է նմուշներ՝ իր անդրադարձը կատարելով նախապատմությանը։ Քաղաքում կա նաև շուկա, Floriana-յի արվարձաններում, որը գործում է միայն կիրակի առավոտյան ևս մեկը Merchants Street-ի վրա Երկուշաբթիից մինչ շաբաթ։
 
 
Դայվինգը շատ տարածված է Մալթայում։ Դայվինգի շատ սիրահարներ գալիս են ասյտեղ տարբեր երկրներից։ Մալթայի արխիպելագը դայվինգի սիրահարներին առաջին հերթին ձգում է իր յուրահատուկ և եզակի տեղագրական կառուցվածքով, ափամերձ ծովի ջինջ և պարզ լինելով, և ստորջրյա բուսական և կեդանական աշխարհով։ Բազմազան ստորջրյա տեղանքի առկայությամբ և՛ հմուտ դայվերները, և՛ սկսնակները կկարողանան գտնեն դայվինգի համար նախատեսված բազմաթիվ և հետաքրքիր վայրեր։
 
Մայրաքաղաք՝ Վալետա։  Քաղաքը կառուցվել է տղամարդկանց կողմից պարոնանց համար։ Վալետան կառուցվել է Մալթայի ասպետների կողմից և թերևս այն համարվում է Մալթայի ամենամեծ գանձը։ Տպավորիչ ամրոցներն ու շինությունները շրջապատում են քաղաքը մինչ այսօր։ Նեղ փողոցներ, եկեղեցիներ, պալատներ, թանգարաններ, ռեստորաններ, և բարոկկո ոճում կառուցված շինություններ, այս ամենը  կզարմացնի ձեզ, երբ դուք անցնեք Վալետայի տեսարժան վայրերի կողքով։
Այդ իսկ պատճառով է, որ այն համարվում է UNSCO համաշխարհային ժառանգության տեսարժան վայր և որը և մեծ դեր է ունեցել Մալթայի երկար և հռչակավոր պատմության մեջ։
 Քաղաքը կառուցվել է 16-րդ դարի վերջերին, Սբ. Ջոնի ասպետների կողմից որպես կզղու նոր մայրաքաղաք և ամենակարևորը որպես  թերակզու՝ անսասան ամրոց։ Քաղաք զարգանում էր այն ամենի շուրջը ինչ հիմա կոչվում է Հանրապետության փողոց, Օլդ Բեյքերի փողոց և Առևտրականների փողոց, վերջիններս ներառում էին կղզու՝ բարոկկո ճարտարապետության ոճի լավագույն նմուշները։ Սբ. Ջոնի մայր տաճար ունի խիստ արտաքին տեսք, իսկ ներքինը դա մի հոյակապ խառնուրդ է ոսկեզօծ զարդաքանդակների, մարմարե խճանակարներով հատակի և լաջվարդ խորանի, որի ետևում գտնվում է "Քրիստոսի Մկրտությունը” հիասքանչ մարմարե խումբը։.
 
Կարավաջիոյի  "գլխատել” նկարը գտնվում է Սբ. Ջոնի եկեղեցու աղոթարանում։ The Grand Master's Պալատը Republic Street-ում կառուցվել է 500 տարի առաջ Սբ. Ջոնի գրոսսմայստերների համար որպես բնակության վայր և այն պարունակում է 1565-ի մեծ պաշարումի մի շարք պատկերումներ, որոնք պատկերվել էին Միքելանջելոյի աշակերտի կողմից և մի խումբ գոբելեններով, որոնք իրականում նախագծված են եղել Լյուդովիկոս XIV-ի համար։Պալատը նաև ունի մի զինանոց, որը համարվում է առկաներից լավագույնը։  The Manoel թատրոնը, որը անվանվել է ամենաճանաչված գրոսմայստերներից մեկի անունով, և որը համարվում է Եվրոպայում երկրորդ ամենահին թատրոնը և հոկտեմբեր-մայիս ամիսներին օպերայի, թաթերական, երաժշտական, և բալետի ներկայացումների, ամենաշատ բեմադրողը։ Ազգային կերպարվեստի թանգարանը, որը գտնվում է 18-րդ դարի պալատում իր մեջ ներառում է այնպիսի կահույքի, նկարների և գանձերի մի հավաքածու, որոնք անմիջական կապ ունեն Սբ. Ջոնի Ասպետների հետ։
 
Our Lady of Victories եկեղեցին, որը կառուցվել է 1566թ Վալետտայի ամենահին եկեղեցիներից մեկն է, և որը կարուցվել է ի հիշատակ թուրքերի նկատմամբ։ Auberge de Provence-ի մոտակայքում է Ազգային Հնագիտությն թնգարանը, ցուցադրում է նմուշներ՝ իր անդրադարձը կատարելով նախապատմությանը։ Քաղաքում կա նաև շուկա, Floriana-յի արվարձաններում, որը գործում է միայն կիրակի առավոտյան ևս մեկը Merchants Street-ի վրա Երկուշաբթիից մինչ շաբաթ։
Կատեգորիա: ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐ | Դիտումներ: 756 | Ավելացրեց: atletico | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Շաբաթվա նյութը

Արգենտինայի մասին հետաքրքիր փաստեր:

Օրվա նկարը
Տեսանյութ
Մենք faceboook-ում
Գովազդ
Եղանակը Աջարիայում
Մեր հարցումը
Ինչպիսին են կայքի նյութերը?
Պատասխանների ընդհանուր քանակը: 15
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

 Գովազդի համար զանգահարեք 095717484: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: