Գլխավոր էջ » 2014 » Հունիս » 28 » Կիպրոս
0:26 AM
Կիպրոս

Տարածքը` 9251 քառ. կմ

Բնակչությունը` 763 հազար մարդ

Աշխարհագրական տարածքը` Կիպրոսը  պետություն է Արևմտյան Ասիայում, Կիպրոս կղզու վրա, Միջերկրական ծովի արևելքում

Վարչական բաժանումը` բաժանված է 6 շրջանների

Կառավարման համակարգը` Հանրապետություն

Պետության ղեկավարը` Նախագահ

Բարձրագույն օրենսդիր մարմինը` Ներկայացուցիչների պալատ


Բարձրագույն գործադիր մարմինը` Նախարարների խորհուրդը

Խոշոր քաղաքները` Լիմասոլ

Պետական լեզուն` հունարեն և թուրքերեն

Պետական կրոնը ` 80 %-ը ուղղափառներ են, 20 %-ը դավանում են իսլամ (սունի)

Էթնիկ կազմը` 80%-ը հույն-կիպրոսցիներ, մնացածը` թուրքեր

Ազգային փոխարժեքը` Եվրո: Նախկինում` Կիպրական ֆունտ

Կլիման.Կլիման կղզում միջերկրածովյան մերձարևադարձային է`  շոգ ամառներով և համեմատաբար մեղմ, անձրևային ձմեռներով: Սովորաբար անձրևները սկսում են տեղալ  հոկտեմբերի վերջից և շարունակվում են մինչև ապրիլ ամիսը: Կիպրոսի կլիման աշխարհում ամենաառողջարարն է համարվում:

Կիպրոսում տարվա 340 օրը արև է լինում: Հունվարի միջին ջերմաստիճանը + 10—15 °С  է, հուլիսին` + 25—30 °С, տարեկան տեղումների քանակը կազմում է 300—1300 մմ:

 

Բուսական աշխարհը.  500մ բարձրության վրա աճում են մշտադալար թփուտներ: Անտառները (կաղնի, նոճի) պահպանվել են հիմնականում լեռներում և զբաղեցնում են տարածքի ընդամենը 20%-ը:

Հանդիպում են նաև կիտրոնի և նարինջի ծառեր: Կղզու ողջ տարածքով հաշվվում է 1890  տարբեր տեսակի ծառեր, այդ թվում նաև` էնդեմիկ ծառեր, որոնք հատուկ են միայն այդ տարածաշրջանին:  Իզուր չէ, որ Կիպրոսը անվանում են բուսաբանական դրախտ:

Կենդանական աշխարհը. Կիպրոսիկենդանականաշխարհը ավելի աղքատ է, քան բուսականը:Այստեղ հանդիպում են վայրի ոչխարներ (մուֆլոն), քամելեոններ, մողեսներ, կրիաներ, սկյուռիկներ, վայրի ճագարներ և օձեր: Կղզում թռչունների ավելի քան 300 տեսակ կա, հանդիպում են արտույտներ, սոխակներ, արծիվներ և այլն:

Տեսարժան վայրերը. Տեսարժան վայրերից են Կոլոսիի ավերակները, հին հունական գիմնազիաները և տաճարները, բյուզանդական վանքերը, խաչակիրների ամրոցները, XII դարի վենետիկյան ամրոցը, գոթական ոճի տաճարները, թուրքական մզկիթները: Հիասքանչ են կիպրոսյան տոները, այդ թվում` ծաղիկների շքերթը:

 Օգտակար խորհուրդներ զբոսաշրջիկների համար . Հույն-կիպրոսցիները բարեհամբյուր, հյուրասեր մարդիկ են: Նրանց հետ զրույցում խուսափեք խոսել կղզու հյուսիսային մասի`  թուրքերի կողմից օկուպացված լինելու մասին: Պետական թանգարաններում լուսանկարվելու և նկարահանվելու համար հարկավոր է հատուկ թույլտվություն ունենալ,և դիմումը պետք է անպայման գրավոր լինի: Արգելված է լուսանկարել Կիպրոսի երկու մասերի միջև ընկած սահմանը, զինվորներին և զինվորական սարքավորումները: Եկեղեցիներ և վանքեր այցելելիս կանայք պետք է ծածկված ուսերով լինեն, կիսաշրջազգեստով, այլ ոչ թե տաբատով, տղամարդիկ` տաբատով, այլ ոչ թե շորտերով: Բացի այդ ամենից, եկեղեցում արգելված է լուսանկարվել կամ նկարահանվել:
Կիպրոսում քաշի միավորը համարվում է դրահմը (100 դրահմը հավասար է  320 գրամի): Թեյավճարը ռեստորաններում կազմում է ընդհանուր հաշվի 10 %-ը և 3 % էլ Կիպրոսի զբոսաշրջության զարգացման համար: Կիպրոսում հյուրանոցում ընդունված է մի քանի մետաղադրամ թողնել հավաքարարին: Տաքսիներում գումարը սովորաբար միշտ կլորացվում է և հիմնականում դեպի մեծ կողմը:

Կատեգորիա: ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐ | Դիտումներ: 653 | Ավելացրեց: atletico | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Շաբաթվա նյութը

Արգենտինայի մասին հետաքրքիր փաստեր:

Օրվա նկարը
Տեսանյութ
Մենք faceboook-ում
Գովազդ
Եղանակը Աջարիայում
Մեր հարցումը
Ինչպիսին են կայքի նյութերը?
Պատասխանների ընդհանուր քանակը: 15
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

 Գովազդի համար զանգահարեք 095717484: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: