Գլխավոր էջ » 2015 » Հուլիս » 29 » Կոստա Ռիկա
4:17 PM
Կոստա Ռիկա

Կոստա Ռիկայի Հանրապետությունը (իսպաներենից թարգմանաբար նշանակում է <<հարուստ ծովափ>>) (Իսպաներեն República de Costa Rica) երկիր է Կենտրոնական Ամերիկայում,հյուսիսից սահմանակից է Նիկարագուային,հարավ-արևելքից Պանամային,Էկվադորին հարավից:Արևելքում ափերը ողողում է Կարիբյան ծովի ջրերը,իսկ արևմուտքում Խաղաղ օվկիանոսի ջրերը:

Մայրաքաղաքը Սան Խոսեն է:

Բոլոր Կենտրոնական Ամերիկայի երկրների մեջ Կոստա Ռիկան ընդհանուր առմամբ համարվում է առավել կայուն և առավել ժողովրդավարական կառավարություն ունեցող երկիրը:Առաջին սահմանադրությունը ընդունվել է 1949 թ-ին որը նախատեսում է արդար դատական համակարգ,և անկախ ընտրական մարմին:Ավելին,Սահմանադրությունը վերացրել է բանակը:1970-80-ական թ-երին Կոստա Ռիկային հաջողվել է մնալ համեմատաբար խաղաղ երկիր համեմատած իր հարևան երկրների:Երկիրն ունի ամենաբարձր գրագիտության մակարդակը Արևմտյան կիսագնդում:Կոստա Ռիկան պատրաստում է կրթված մասնագետներ:Կոստա Ռիկան հայտնի է իր պատրաստակամությամբ շրջակա միջավայրի պահպանության համար:Կոստա Ռիկային հաջովել է նվազեցնել անտառահատումները:Երկրում շատ են ազգային պարկերը:

Անկախություն

Կենտրոնական Ամերիկայի մյուս երկրների նման Կոստա Ռիկան նույնպես պայքարել է անկախության համար Իսպանիայից և անկախացել է 1821թ-ի սեպտեմբերի 15-ին:Մի կարճ ժամանակ մինչև 1823թ-ը Կոստա Ռիկան միացավ Մեքսիկայի կայսրությանը իսկ դրա փլուզումից հետո դարձավ մի նոր պետություն Կենտրոնական Ամերիկայում:

Լեռներ

Երկրի ամենաբարձր կետը Չիռիպոն է 3819 մետր բարձրությամբ,մյուս ամենաբարձր լեռը Կորդիլեռն է 3432 մ,ետր բարձրությամբ այն հրաբխային լեռ է:Հաջորդ ամենաբարձր կետը Պոասն է 2704 մետր բարձրությամբ:

Կլիմա

Կլիման արևադարձային է սակայն երկիրը ունի շատ միկրոկլիմայական պայմաններ:Անձրևներ առավել շատ տեղում են երկրի արևելքում:Խոնավությունը բարձր է Կարիբյան ծովի կողմում,քաղ Խաղաղում:

Ֆլորա և Ֆաունա

Երկրի ամենամեծ ազգային պարկը Կորկովադոն է,այն անընդհատ ուսումնասիրվում է և պահպանության տակ առնվում միջազգային բնապահպանների կողմից:Այստեղ այցելուները կարող են տեսնել առատ բնություն,մեծ կատուների տեսակներ,չորս տեսակի կապիկներ:Այդ կապիկներից են սպիտակ կապուչինը,մանթլեդը,վտանգված Ջեոֆրոյը և սքյուրլ կապիկը վերջինս վտանգված է նախկինում անընդհատ տեղի ունենցած որսորդություններից:

Երկրում հայտնաբերվել է ավելի քան 840 թռչնի տեսակներ:

Բնակչության դեմոգրաֆիա

2011 թ-ի մարդահամարի տվյալներով բնակչությունը կազմում է 4.3 միլիոն:Սպիտակները կազմում են 83.6 % սևամորթները 1,5 %,6.12%-ը կազմում են մուլատները,2.4 %-ը ամերիացիները,0,2%-ը չինացիները

 

Կատեգորիա: ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐ | Դիտումներ: 579 | Ավելացրեց: atletico | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Շաբաթվա նյութը

Արգենտինայի մասին հետաքրքիր փաստեր:

Օրվա նկարը
Տեսանյութ
Մենք faceboook-ում
Գովազդ
Եղանակը Աջարիայում
Մեր հարցումը
Ինչպիսին են կայքի նյութերը?
Պատասխանների ընդհանուր քանակը: 15
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

 Գովազդի համար զանգահարեք 095717484: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: