Գլխավոր էջ » 2014 » Հունիս » 30 » Պորտուգալիա
5:34 PM
Պորտուգալիա

  Երկու հազար տարի առաջ Եվրոպայի հարավ արևմտյան մասում՝ Իբերիա թերակղզում, որն այժմ կոչվում Է Պիրենեյան թերակղզի, ապրում էր լուզիտանների հնագույն ցեղը: Նրանք զբաղեցնում Էին թերակղզու այն մասը, որը հարում Էր Ատլանտյան օվկիանոսին։ Շուտով լուզիտանների հողերը նվաճեցին հռոմեացիները և այնտեղ հիմնեցին պրովինցիա, որն անվանեցին Լուզիտանիա։
       Ավելի քան տասնմեկ հարյուրամյակ հետո այդտեղ պետություն ստեղծվեց։ Երկիրը կառավարողներն ապրում էին Պորտուս - Կալե կոչվող փոքրիկ տարածքում, ուստի և ամբողջ պետությունը կոչվեց Պորտուգալիս։
       Հինգ հարյուր տարի առաջ պորտուգալական թագավորները եվրոպական ամենահարուստ ու հզոր տիրակալներից էին։ 15-֊րդ դարում Պորտուգալիան կառավարում էր Հենրի Ծովագնաց թագավորը։ Նա ինքը, իհարկե, ոչ մի տեղ չէր նավարկում, բայց նրա հրամանով նավեր էին հանդերձվում և մեկնում հեռավոր նավարկության՝ հայտնագործելու նոր երկրներ, որոնք դառնում էին Պորտուգալիայի գաղութները։ Այդպես պորտուգալական գաղութարարները զավթեցին Գվինեան, Անգոլան, Մոզամբիկը, իսկ 1500թ.–ին Բրազիլիայի հսկա տարածքը։ Բոլոր գաղութների տարածությունը 116 անգամ մեծ էր բուն Պորտուգալիայի տարածքից։ Պորտուգալիան առագաստանավերի՝ կարավելլաների, մեծ նավատորմ ուներ։ Այդ կարավելլաներն ակոսում էին օվկիանոսը և Պորտուգալիա բերում գաղութներում կողոպտած հարստություններ՝ ոսկի, համեմունքներ, մետաքս, փղի ժանիքներ, թանկարժեք իրեր։
       Հետագայում Պորտուգալիան դադարեց ծովային մեծ տերություն լինելուց, իր զարգացմամբ ետ մնաց եվրոպական մյուս երկրներից և վերածվեց «Եվրոպայի ետնաբակի»:

 

Կատեգորիա: ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐ | Դիտումներ: 938 | Ավելացրեց: atletico | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Շաբաթվա նյութը

Արգենտինայի մասին հետաքրքիր փաստեր:

Օրվա նկարը
Տեսանյութ
Մենք faceboook-ում
Գովազդ
Եղանակը Աջարիայում
Մեր հարցումը
Ինչպիսին են կայքի նյութերը?
Պատասխանների ընդհանուր քանակը: 15
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

 Գովազդի համար զանգահարեք 095717484: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: