Գլխավոր էջ » 2013 » Դեկտեմբէր » 19 » Նոտա
10:09 PM
Նոտա
Նոտա (լատ.՝ nōta - «նշան»), նշագրման նիշքը, որի միջոցով գրառվում է երաժշտությունը:
Նոտաների ձևափոխությունը և պատկերները, նաև մյուս նշանների հետ համադրումը, թույլ են տալիս բնութագրել երաժշտության բարձրությունը, տեւողությունը, ինչպես նաև մյուս ձայների հետ նրանց կատարման հերթականությունը։
Նոտաները յոթն են՝
Դո
Ռե
Մի
Ֆա
Սոլ
Լա
Սի
Նոտաների անունները գործածության մեջ է մտցրել է 11-րդ դարում` եկեղեցական Գվիդո դ'Արեցցիոն, օգտվելով Հովհաննես Մկրտիչին ուղղված աղոթքի առաջին վանկերից։ Աղոթքը վերաբերվում է ձայնին, հայերեն թարգմանությամբ` «Տուր մեզ մաքուր շուրթեր, Սուրբ Հովհաննես, որպեսզի մենք կարողանանք մեր ձայնի ամբողջ ուժգնությամբ վկայենք քո կատարած հրաշքների մասին»:
Բնօրինակ տեքստը հետևալն է`
Aquote1.png
UTqueant laxis
REsonare fibris
MIra gestorum
FAmuli tuorum
SOLve polluti
LAbii reatum
Sancte Ioannes
Aquote2.png

Միայն առաջին «Ուտ» նոտան փոխարինվել է ավելի բարեհնչուն «Դո» նոտայով 17-րդ դարում։ Իսկ վերանվանվել է Աստծո Dominus լատիներեն բառի առաջին հնչյուններից, իսկ սի նոտան վերջին երկու բառերի սկզբնատառերով է:
Գվիդո դ'Արեցցիոն նոտայի բարձրության համար օգտագործում էր ձախ ձեռքը։ Յուրաքանչյուր մատի ծայրն ու հոդերը համապատասխանում էին որոշակի հնչյունների: Դա թույլ էր տալիս, որ ցույց տա երգչախմբին, թե որ նոտան է հարկավոր երգել:
Կատեգորիա: ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐ | Դիտումներ: 490 | Ավելացրեց: atletico | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Շաբաթվա նյութը

Արգենտինայի մասին հետաքրքիր փաստեր:

Օրվա նկարը
Տեսանյութ
Մենք faceboook-ում
Գովազդ
Եղանակը Աջարիայում
Մեր հարցումը
Ինչպիսին են կայքի նյութերը?
Պատասխանների ընդհանուր քանակը: 15
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

 Գովազդի համար զանգահարեք 095717484: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: