Գլխավոր էջ » Հայկական նյութեր
"

Սքանչելի քաղաք Տարսոնտ գտնվում է Կիլիկիայի հարավ-արևմուտքում արգավանդ ու արգասաբեր Դաշտային Կիլիկիայում Կիդնոս գետի ափին:

 Տարսոնն անմիջապես ծովափին չէ,բայց Կիդնոս Գետի գետաբերանն այնքան խոր ու ընդարձակ էր,որ ծովային նավերը ընդհուպ մոտեցել են քաղաքին հնարավորություն ընձեռելով,որ նա նույնպես դառնա ծովային խոշոր նավահանգիստ:

 Կիդնոսը,սկիզբ առնելով Կիլիկիո լեռներից,սրընթաց հասնում է Դաշտավայր և այստեղ դառնալով նավարկելի հոսում է Տարսոն քաղաքով և գնում թափվում է Տարսոնի ծովածոցը:

 Կա մի ավանդություն կապված Ալեքսանդր Մակեդոնացու հետ:Մակեդոնացին,որն իր կյանքում երբեք չէր հիվանդացել,լողալով Կիդնոս գետում,հիվանդանում է թոքաբորբով:

 Մի ուրիշ ավանդություն էլ պատմում է այն մասին,որ Կիդնոսի ափին սիրային ժամադրության են եկել Եգիպտոսի Կլեոպատրա թագուհին և Հռոմի զորավար Անտոնիոսը:

Բնության սքանչելի մի անկուն է նաև Տարսոնի մոտ գտնվող Կիդնոսի ջրվեժը:Տարսոնը նաև հայ մշակույթի սքանչելի կենտրոններից մեկն էր իր բարձրագույն դպրոցներով,բազմաթիվ վ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա: Հայկական նյութեր | Դիտումներ: 792 | Ամսաթիվ: 2015-07-30 | Մեկնաբանություններ: 0

"

:Լոռե կամ Լոռեբերդ տանող ճանապարհն անցնում է Ստեփանավան քաղաքով:Վերջինիս հարավարևմտյան եզրին գտնվում է եկեղեցու հավանաբար միանավ դահլիճի խորանի մնացորդ պատերի առանձին երկու զանգվածի ձևով 3-5 մ բարձրությամբ:Մեծի վրա ներքուստ պահպանված են խոշոր չափերի, սև տուֆից երեսքարերը:Փոքրի հարավային կողմում արտաքուստ կա ուղղանկյուն կտրվածքով խորշ պատրհան,որից ենթադրելի է,թե այդ կողմում ժամանակին եղել է ավանդատուն:Մնացորդներից(առանց պեղումների) դժվար է որոշակի կարծիք կազմել եկեղեցու հորինվածքի և ժամանակի մասին:Պատերի շինարարական տվյալներով հավանական է նրա պատկանելը զարգացած միջնադարին:

 

Լոռե բերդաքաղաքի մնացորդները գտնվում են Ստեփանավան քաղաքից 5 կմ դեպի հարավ-արևելք Ձորագետ և Սիսխանա գետերի զառիթափ կիրճերով եզերված հրվանդանման սարահարթի վրա:Ներկայումս անբնակ է,ավերակ:

 

Հիմնադրվել է Անիի Բագրատունիների Կյուրիկյան ճյուղի ներկայացուցիչ Տաշիր Ձորագետի թագավոր Դավիթ Անհողինի (989-1048) կողմից:Այդ մասին տեղեկացնում է Վարդան Բարձրբերդցին,որը պատմելով նրա որդո ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա: Հայկական նյութեր | Դիտումներ: 508 | Ամսաթիվ: 2015-07-25 | Մեկնաբանություններ: 0

"

Դադիվանքը գտնվում է Արցախի Վայկունիք գավառի (ներկայիս Քարվաճառի շրջան) արևելյան մասում,Տրտու(Թարթառ) գետից 0.5 կմ հյուսիս:Ղարաբաղի ու Մռավի լեռնաշղթաների մերձեցման թեք բլրակի մոտ գտնվող լեռնահովիտի իջվածքի վրա է կառուցված հայ ճարտարապետութայն այդ հիասքանչ կոթողը:

Վանքն իր բազմաթիվ կառույցներով հաստատված է մի անտառածածկ լեռան հարավահայաց փեշին:Տեղանքը ծովի մակերևույթից բարձր է 1100 մ,իսկ Թարթառի ափից վեր է 75մ:Ըստ մատենագրական աղբյուրների,Դադի վանքը հիմնադրվել է դեռևս առաջին դարում քրիստոնեական քարոզչություն ծավալելու համար նահատակված Դադիի գերեզմանի տեղում.<<Թադէոս,մի յևթանասնիցն,որ գնաց հրամանաւ Թադէի ի մեծն Հայք և ի կողմանս հիւսիսոյ և լուեալ զմահն Աբգարու,դարձաւ և եմուտ ի Փոքր Սիւնիք և կրօնաւորեալ անդէն ծածկաբար վախճանեցաւ և տեղին շինեցաւ վանք և յանուն նրա կոչեցաւ>>:

Դադիվանքը բազմաթիվ անգամ ավերվել ու թալանվել է պարսիկների,արաբների,թուրք-սելջուկների կողից և ամեն անգամ վերանորոգվել շարունակելով հանդես գալ որպես եպիսկոպոսանիստ:Այն միջնադարյան Հայաստանի վ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա: Հայկական նյութեր | Դիտումներ: 517 | Ամսաթիվ: 2015-07-24 | Մեկնաբանություններ: 0

"

Ուրմիա

Ուրմիա քաղաքը (ադրբեջաներեն اورمیّه ,ﺍﻭﺭﻣﻮ, Urmiyə, Urmu,Հայերեն:Ուրմիա,Արամերեն: ܐܘܪܡܝܐ‎,պարսկերեն :ارومیه‎,քրդերեն: Ûrmiye‎) հանդիսաոնւմ է Իրանում գտնվող Արևմտյան Ադրբեջանի մայրաքաղաքը:Ուրմիան գտնվում է ծովի մակարդակից 1330 մ բարձրության վրա և գտնվում է Ուրմիա լճի մոտակայքում:Ուրմիա լիճը աշխարհիւ խոշորագույն աղի լճերից է չնայած սկսել է մակարդակը նվազել:

 

Ուրմիան 10-րդ ամենաբնակեցված քաղաքն է Իրանում:2012թ-ի մարդահամարի տվյալներով քաղաքում բնակվում է 667.499 մարդ:Քաղաքի բնակիչները հիմնականում ադրբեջանցիներն են ովքեր ապրում են փոքրամասնություն համարվող քրդերի,ասորիների և հայերի հետ:Քաղաքը համարվում է առևտրի կենտրոն:Այստեղ աճեցնում են խնձոր,խաղող և ծխախոտ:

 

Ուրմիան կարևոր քաղաք էր 9-րդ դարում,1184թ-ին քաղաքը գրավեցին սելջուկ թուրքերը,իսկ ավելի ուշ այն մի շարք անգամ գրավվել է օսմանյան թուրքերի կողմից:Դարեր շարունակ քաղաքը ունեցել է բազմազան բնակչույթուն,որը ժամանակ առ ժա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա: Հայկական նյութեր | Դիտումներ: 639 | Ամսաթիվ: 2015-07-19 | Մեկնաբանություններ: 0

"

Հայ նշանավոր պատմաբան,գրող Լեոն (Առաքել Բաբախանյանը) ծնվել է 1860թ-ին.,Շուշիում:Սովորել է Շուշվա թեմական և քաղաքային դպրոցներում:Հետագայում զբաղվել է ինքնակրթությամբ և համառ աշխատանքի շնորհիվ ձեռք է բերել խորը գիտելիքներ

Լեոն երբեք չի պատկանել որևէ քաղաքական կուսակցության և գործել է որպես ազգասեր,մտավորական ու հասարակական գործիչ:

1924թ-ին Խորհրդային Հայաստանի կառավարությունը Լեոյին հրավիրել է աշխատանքի Երևանի պետական համալսարանում որպես պատմության դասախոս,ուր և ստացել է պրոֆեսորի կոչում:

Լեոն Րաֆֆու և Գրիգոր Արծրունու հայրենասիրական գաղափարական շարունակողն էր XX դարի սկզբին;

Լեոն առաջինն էր,որ շարադրեց հայ ժողովրդի պատմությունը սկսած հնագույն ժամանակներից մինչև 19-րդ դար:

                                                            Հատված Լեոյի <<Շուշիի մասին>> Լեոյի տեղեկությունի ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա: Հայկական նյութեր | Դիտումներ: 571 | Ամսաթիվ: 2015-01-22 | Մեկնաբանություններ: 0

"

Ջավախքը կազմում է Վրաստանի Հանրապետության մի մասը և ձգտում է անկախություն:Բաղկացած է Ադիգենի, Ախալցխայի, Ասպինձայի, Ախալքալաքի, Նինոծմինդայի և Բորժոմիի շրջաններից։ Ըստ 2002թ. պաշտոնական մարդահամարի տվյալների՝ նահանգի բնակչության 54,6% կազմում են հայերը:Ջավախքը պատմական Մեծ Հայքի թագավորության հյուսիսում ընկած Գուգարք աշխարհի ինը գավառներից մեկն է: Այն մ. թ. ա. 2?րդ հազարամյակում մաս է կազմել Հայասա պետական կազմավորմանը, ՙԶաբախա՚ ձևով հիշատակվում է Արգիշտի I թագավորի (մ. թ. ա. 786?764) արձանագրություններում: Մ. թ. ա. 6?3?րդ դարերում Ջավախքը Երվանդյան թագավորության հյուսիսային գավառներից էր: Կարճ ընդմիջումից հետո Գուգարք նահանգի հետ այն Արտաշես I?ի (մ. թ. ա. 189?160 թթ.) կողմից վերամիացվել է Մեծ Հայքի թագավորությանը, որի կազմում մնացել է մինչև Արշակունյաց հարստության անկումը: Արշակունիների օրոք գավառը հիշատակվում է որպես Վարձավունի նախարարական տան կալվածք: 428 թ. հետո այս երկրամասը սասանյանները մտցրել են պարսկական մարզպանության մեջ: 7?րդ դարի երկրորդ կեսին այն գրավվել է արաբների կողմի ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա: Հայկական նյութեր | Դիտումներ: 481 | Ամսաթիվ: 2014-07-07 | Մեկնաբանություններ: 0

"

Adır Island (թուրքերեն Adır Adası) կամ հայերեն Լիմ կղզի այս կղզին պատկանում է Վանա լճին:Հայոց ցեղասպանության ժամանակ հայ կանայք և երեխաներ անցել են կղզի խուսափելու համիդյան զորագնդերի ջարթերից և մատնվում են սովամահության:

Կղզում կա հայկական վանք,որը կոչվել է Սուրբ Գևորգ:Այն կառուցվել է 1305թ-ին,և ընդլայնվել է 1621 -ին և 1776թ-ներին:Վանքը ներկայումս ավերակ է:Կղզում կա մի գերեզմանոց հայկական խաչքարերով:

Նյութը թարգմանվեց wikipedia-ից:

Կատեգորիա: Հայկական նյութեր | Դիտումներ: 556 | Ամսաթիվ: 2014-06-29 | Մեկնաբանություններ: 0

"Այսուհետև մեր կայքում բացի գրքային տեղեկություններից կարող եք գտնել այլ հետաքրքիր տեղեկություններ խաղեր ներբեռենլ,լսել երգեր,դիտել վիդեոներ:
Կատեգորիա: Հայկական նյութեր | Դիտումներ: 316 | Ամսաթիվ: 2013-12-22 | Մեկնաբանություններ: 0

"Կիլիկյան Հայաստանի թագավոր Լևոն Գ գահակալել է 1270-1289 թվականներին:1262 թվականին նա ամուսնացել է Լամբրոնի իշխան Հեթումի դուստր Աննայի հետ:1270-ին դշխո դարձած Աննային արքունիքում սկսեցին կոչել կիռ Աննա այսինքն տիրուհի Աննա,շատ չանցած,կիռ Աննան սեղմվեց ու դարձավ Կեռան:Լևոն Գ արքան Կեռան թագուհուց ունեցել է 15 զավակ:Կեռանը հայոց 150 թագուհիների մեջ ամենաբազմազավակ թագուհին է:
 2 տարվա մեջ Կեռանը 15 երեխա 8 տղա,7 աղջիկ:2դուստր և 2 ուստր մահացել են մանկահասակ:1263-ի ապրիլի 4-ին ծնվել է կեռանի և Լևոնի առաջնեկը,որը դուստր էր և որին արքայի մոր անունով կոչեցին Զաբել կամ Զաբլոն:1265-ի մայիսի 4-ին լույս աշխարհ եկավ Կեռանի և Լևոնի անդրանիկ որդին Հեթումը:1266-ին ծնվեց արքայազնուհի ֆիմին,1269-ին Սիպիլը,1270-ին արքայազն Թորոսը,1272-ին Ռուբենը,1274-ին Զաբլունը:1276-ին լույս աշխարհ եկան Լևոն արքայի խեղեփ երկվորյակ զավակները.Կեռան թագուհին խնեց մի տղա և մի դուստր:Ի պատիվ Սմբատ Սպարապետի,նորածին արքայազնին կոչին սմբատ,իսկ արքայազնուհուն տվեցին Սիպիլ անունը,որը Զաբել թագուհու անվան մի այլ ձևն է: ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա: Հայկական նյութեր | Դիտումներ: 1914 | Ամսաթիվ: 2013-12-21 | Մեկնաբանություններ: 0

"Sas սուպերմարմկետը տոնական օրերի համար վաճառում է սպիտակ կոկորդիլոսներ և դրանք գովազդում է:
Պարզվում է՝ այս կենդանու մեկ հատն արժե 380 հազար դրամ։ Երկարությունը 90 սմ է, լայնությունը՝ 40։ Սուպերմարկետների ցանցում առայժմ դրանց թիվը 2-3-ն է, բայց խոստանում են պահանջարկի դեպքում ներկրել ավելին։ Այսինքն, եթե տոնական սեղանին 1000 դոլարանոց կոկորդիլոս դնողներ Հայաստանում 3-ից ավելին գտնվեն, SAS-ը նորերը կներկրի»,-գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։
Այսօր Aravot.am-ը «Բիոսոֆիա» հ/կ նախագահ, մասնագիտությամբ անասնաբույժ Գևորգ Պետրոսյանից հետաքրքրվեց, թե կոկորդիլոսի միսը օգտագործվո՞ւմ է որևէ երկրի ազգային խոհանոցում: «Ես գիտեմ շատ երկրներ, հատկապես ասիական երկրներ, որտեղ կոկորդիլոսի միսը համարվում է իրենց ազգային ամենահամեղ ուտելիքներից, կոկորդիլոսը համարվում է նույնիսկ դելի ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա: Հայկական նյութեր | Դիտումներ: 414 | Ամսաթիվ: 2013-12-19 | Մեկնաբանություններ: 0

1 2 »
Շաբաթվա նյութը

Արգենտինայի մասին հետաքրքիր փաստեր:

Օրվա նկարը
Տեսանյութ
Մենք faceboook-ում
Գովազդ
Եղանակը Աջարիայում
Մեր հարցումը
Ինչպիսին են կայքի նյութերը?
Պատասխանների ընդհանուր քանակը: 15
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

 Գովազդի համար զանգահարեք 095717484: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: