Գլխավոր էջ » 2013 » Դեկտեմբէր » 21 » Հայոց թագուհի Կեռան.հետաքրքրաշարժ պատմություն
10:19 PM
Հայոց թագուհի Կեռան.հետաքրքրաշարժ պատմություն
Կիլիկյան Հայաստանի թագավոր Լևոն Գ գահակալել է 1270-1289 թվականներին:1262 թվականին նա ամուսնացել է Լամբրոնի իշխան Հեթումի դուստր Աննայի հետ:1270-ին դշխո դարձած Աննային արքունիքում սկսեցին կոչել կիռ Աննա այսինքն տիրուհի Աննա,շատ չանցած,կիռ Աննան սեղմվեց ու դարձավ Կեռան:Լևոն Գ արքան Կեռան թագուհուց ունեցել է 15 զավակ:Կեռանը հայոց 150 թագուհիների մեջ ամենաբազմազավակ թագուհին է:
 2 տարվա մեջ Կեռանը 15 երեխա 8 տղա,7 աղջիկ:2դուստր և 2 ուստր մահացել են մանկահասակ:1263-ի ապրիլի 4-ին ծնվել է կեռանի և Լևոնի առաջնեկը,որը դուստր էր և որին արքայի մոր անունով կոչեցին Զաբել կամ Զաբլոն:1265-ի մայիսի 4-ին լույս աշխարհ եկավ Կեռանի և Լևոնի անդրանիկ որդին Հեթումը:1266-ին ծնվեց արքայազնուհի ֆիմին,1269-ին Սիպիլը,1270-ին արքայազն Թորոսը,1272-ին Ռուբենը,1274-ին Զաբլունը:1276-ին լույս աշխարհ եկան Լևոն արքայի խեղեփ երկվորյակ զավակները.Կեռան թագուհին խնեց մի տղա և մի դուստր:Ի պատիվ Սմբատ Սպարապետի,նորածին արքայազնին կոչին սմբատ,իսկ արքայազնուհուն տվեցին Սիպիլ անունը,որը Զաբել թագուհու անվան մի այլ ձևն է:1277-ին Կեռանը ծնեց արքայորդի կոստանդինին,1278-ին խեղեփ արքայադուստրեր Ռիթային ու Թեոֆանեին,1279-ին արքայազն Ներսեսին,1283-ին խեղեփ զավակներ արքայազուններ Օշինին ու Ալինախին:
 Լևոն արքան մոր Զաբելի հիշատակը հավերժացնելու համար,իր երեք դուստրերին անվանեց Զաբել,Զաբլուն և Սիպիլ,որոնք նույն անվան փազաքշական այլափոխություններն են:Կեռանի 15 զավակներից հինգը Հեթումը,Թորոսը,Սմբատը,Կոստանդինը և Օշինը,հետագայում բազմեցին հայոց գահին,թեկուզ երբեմն կռիվներ մղեցին միմյանց դեմ:Հայոց գահակալների մեջ միայն այս հինգ եղբայրներն էին,որ թագավորներ դարձան հաջորդելով միմյանց:Հայոց պատմության մեջ ուրշ 5 թագավոր եղբայրներ չեն եղել:
 Կեռանի ու Հեթումի ավագ որդի Հեթումը իր մորն անվանել է <<հոգով ամենագովելի և մարմնով գեղեցիկ թագուհի>>:Կեռանի մասին գրել են. <<իբրև զնորատունկ ձիթենի ծաղկեալ լուսավոր գործովք և բարեբույս ծննդովք>>:Ավետիս գրիչը Կեռանի մասին գրել է,որ նա Լևոնի համար եղել է իբրև զկենաց կցորղ և զբանից ընկեր:
 Զարմանալին այն է,որ այդքան զավակներ ունենալուց հետո կեռանը կրոնավորվել է ու մտել Դրազարկի վանք կոչվելով Թևաննա կամ Թեռֆանիա:Կեռանը մահացել է 1285 թվականի հուլիսի 28-ին,թաղվել է Դրազարկում:
Կատեգորիա: Հայկական նյութեր | Դիտումներ: 1915 | Ավելացրեց: atletico | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Շաբաթվա նյութը

Արգենտինայի մասին հետաքրքիր փաստեր:

Օրվա նկարը
Տեսանյութ
Մենք faceboook-ում
Գովազդ
Եղանակը Աջարիայում
Մեր հարցումը
Ինչպիսին են կայքի նյութերը?
Պատասխանների ընդհանուր քանակը: 15
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

 Գովազդի համար զանգահարեք 095717484: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: