Գլխավոր էջ » 2015 » Հուլիս » 24 » Դադիվանք
5:47 PM
Դադիվանք

Դադիվանքը գտնվում է Արցախի Վայկունիք գավառի (ներկայիս Քարվաճառի շրջան) արևելյան մասում,Տրտու(Թարթառ) գետից 0.5 կմ հյուսիս:Ղարաբաղի ու Մռավի լեռնաշղթաների մերձեցման թեք բլրակի մոտ գտնվող լեռնահովիտի իջվածքի վրա է կառուցված հայ ճարտարապետութայն այդ հիասքանչ կոթողը:

Վանքն իր բազմաթիվ կառույցներով հաստատված է մի անտառածածկ լեռան հարավահայաց փեշին:Տեղանքը ծովի մակերևույթից բարձր է 1100 մ,իսկ Թարթառի ափից վեր է 75մ:Ըստ մատենագրական աղբյուրների,Դադի վանքը հիմնադրվել է դեռևս առաջին դարում քրիստոնեական քարոզչություն ծավալելու համար նահատակված Դադիի գերեզմանի տեղում.<<Թադէոս,մի յևթանասնիցն,որ գնաց հրամանաւ Թադէի ի մեծն Հայք և ի կողմանս հիւսիսոյ և լուեալ զմահն Աբգարու,դարձաւ և եմուտ ի Փոքր Սիւնիք և կրօնաւորեալ անդէն ծածկաբար վախճանեցաւ և տեղին շինեցաւ վանք և յանուն նրա կոչեցաւ>>:

Դադիվանքը բազմաթիվ անգամ ավերվել ու թալանվել է պարսիկների,արաբների,թուրք-սելջուկների կողից և ամեն անգամ վերանորոգվել շարունակելով հանդես գալ որպես եպիսկոպոսանիստ:Այն միջնադարյան Հայաստանի վանական խոշորագույն համալիրներից է:Մոտ 2 հազարամյակ շարունակ այստեղ պարբերաբար կառուցումներ ու նորոգումներ են ընթացել:Չնայած թշնամու անթիվ ու անհամար ավերիչ արշավանքներին մինչ այսօր այստեղ պահպանվել են տարբեր նշանակության մոտ 30 կառույցներ:

Հուշարձանախմբի հնագույն եկեղեցին,որը միանավ բազիլիկ է գտնվում է համալիրի հյուսիսային կողմում:Հյուսիսային պատն ամբողջովին,իսկ արևելյանը մասամբ,թաղված են հողի մեջ:Շինության տանիքը հենված էր եղել պատերին կից երեքական կիսասյուների վրա:2-րդ կամ փոքր գմբեթավոր եկեղեցին կից է առաջինին հարավից:Այն համեմատաբար ավելի նեղ է,կարճ,պատերին կից երկշարք:Պատերը նույնպես շարված են անտաշ քարով և ունեն սրբատաշ քարերով երիզված որմնադարաններ:

Համալիրի զարդն է հանդիսանում Արզու Խաթունի կաթողիկե եկեղեցին:Այն ունի միջնադարյան հայ պաշտամունքային ճարտարապետության մեջ բավականին մշակված և լայն տարածում գտած չորս անկյուններում ավանդատներով գմբեթավոր սրահի հորինվածք(ինչը արտահայտված չէ Արցախում):Բացի հյուսիսային ճակատից,մնացած կողմերում և ներսում պատերի զգալի մասը պատված են արձանագրություններով:Կաթողիկեն ունի ներքուստ խաչաձև,արտաքինից քառանկյունի,չորս անկյուններում կրկնահարկ ավանդատներով հորինվածք և կառուցվել է 1214թ-ին:

Դադիվանքի շուր են գտնվում թվով 5 միանման թաղակապ մատուռներ,որոնք ունեն միանման պարզ լուծումներ,միակ մուտքը արևմտյան կողմից է:Դադիվանքի խոշոր համակառույցը կարելի է համարել ճարտարապետական մի ինքնատիպ դպրոց,որտեղ ընդհանրացված են հայ բազմադարյան ճարտարապետության լավագույն ավանդույթները:

Aeromix.am տուրիստական գործակալությունը առաջարկում է տուր դեպի Արցախ որում ներառված է Դադիվանք այցելությունը մանրամասների համար այցել եք հղումով:

Կատեգորիա: Հայկական նյութեր | Դիտումներ: 518 | Ավելացրեց: atletico | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Շաբաթվա նյութը

Արգենտինայի մասին հետաքրքիր փաստեր:

Օրվա նկարը
Տեսանյութ
Մենք faceboook-ում
Գովազդ
Եղանակը Աջարիայում
Մեր հարցումը
Ինչպիսին են կայքի նյութերը?
Պատասխանների ընդհանուր քանակը: 15
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

 Գովազդի համար զանգահարեք 095717484: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: