Գլխավոր էջ » 2013 » Դեկտեմբէր » 11 » Օֆիր Երկիր
0:00 AM
Օֆիր Երկիր

Լեգենդար Օֆիր երկրի անունը սերունդներին է հասել Հին Կտակարանից:Ավանդությունը պատմում է,որ Դավթի որդին Սողոմոն արքան,այդտեղից բերել է ոսկի,փղոսկր ևայլ արժեքներ,որոնք օգտագործել են Երուսաղեմի Հռչակավոր Սողոմոնի տաճարը զարդարելու նպատակով:
 Այսօր,այդ տաճարից կանգուն է մնացել միայն մի պատը,որը ստացել է <<Արցունքի պատ>> անունը:Ըստ ավանդության,Հրեաները պատին մոտենալիս արտասվում էին:Նրանք ողբում էին հրաշակերտ կոթողի կործանումը:
 Ինչ վերաբերվում է լեգենդար ու ոսկով հարուստ Օֆիր երկրին,ապա նա սերունդների համար հանելուկ մնաց:Շատ սերունդներ մի շարք արշավանքներ կազմակերպվեցին հեռավոր երկրներ,անցան ցամաքներ ու ծովեր,բայց Օֆիր երկիրը չգտան:Ամեն մի ժողովուրդ Օֆիրի մասին իր ենթադրությունն ուներ:Այսպես,օրինակ,պորտուգալացիները փնտրում էին Աֆրիկայի արևմտյան ափերին,իսպանացիները Արևելյան Ասիայում ու հեռավոր Օվկիանոսներում:Իր ժամանակին Կոլումբոսն էլ էր որոնում Օֆիր երկիրը և կարծում էր,թե գտնվում է Վեստ-Ինդիայում Հաիթի կղզում:
 Օֆիր երկիրը փնտրողներից իսպանացները Խաղաղ օվկիանոսում հայտնաբերեցին կղզիների մի մեծ խումբ,որոնց Օֆիր երկրի տեղ ընդունեցին և կոչեցին Սողոմոնյան կղզիներ:Մանավանդ,որ բնիկների հետ փոխանակում կատարելիս,նրանք իսպանացիներին տվեցին նաև ոսկի:Այսպիսով,թե այդ հանգամանքը և թե կղզիների հարուստ ու Հեքիաթային բնությունը ծովագնացներին ենթադրել տվեցին,որ դա լեգենդար Օֆիր երկիրն է:Դրա համար էլ կղզիները Սողոմոնյան կոչեցին,ի հիշատակ Սողոմոն արքայի,որն,իբր թե,այդտեղից է բերել ոսկին Երուսաղեմի տաճարի շինության համար;
 Սողոմոնայն կղզիները գտնվում են Օվկիանոսում,Գվինեայի հարավ-արևելյան մասում,Մելանեզիա խմբում:Սողոմոնյան կղզիները կազմում են մի արշիպելագ,որի մեջ մտնում են յոթ խոշոր և բազմաթիվ մանր կղզիներ:Եթե մենք այդ կղզիների ողջ տարածությունը գումարենք,հավասար կլինի քառասուն հազար քառակուսի կիլոմետրի:եթե փորձենք նրանց ձգվածությունը պատկերացնել,ապա մի ծայրը կլնի Մոսկվայում,իսկ մյուսը Վարշավայում:Պետությունը ներկայումս չունի բանակ:
 Ժամանակի ընթացքում Օֆիր երկրի մասին շատ գրեցին:Ստեղծվեց հարուստ գրականություն,բայց նրա որտեղ լինելու հարցը այնպես էլ մինչև այսօր մնում էանհայտ:Իսկ Օֆիր երկր անվանումը մնաց որպես ավանդական որ երանելի,ինչպես նաև գանձերով հարուստ երկրի խորհրդանիշ:
Կատեգորիա: ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐ | Դիտումներ: 655 | Ավելացրեց: atletico | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Շաբաթվա նյութը

Արգենտինայի մասին հետաքրքիր փաստեր:

Օրվա նկարը
Տեսանյութ
Մենք faceboook-ում
Գովազդ
Եղանակը Աջարիայում
Մեր հարցումը
Ինչպիսին են կայքի նյութերը?
Պատասխանների ընդհանուր քանակը: 16
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

 Գովազդի համար զանգահարեք 095717484: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: