6:59 PM Գոցո կղզի.Մալթա | |
Գոցոն համարվում է Մալթայի քույր քաղաքը եւ արշիպելագներից երկրորդն է իր մեծությամբ: Ինչպես Լեռնային Ղարաբաղը Հայաստանում, այնպես էլ Գոցոն` Մալթայում, ունի իր մայրաքաղաքը, միայն թե Գոցոյում առանձին նախագահ չկա: Մայրաքաղաքը Վիկտորիան է (նախկինում` Ռաբաթ), որը կառուցվել է արաբների կողմից: Այստեղից այցելուների առջեւ է բացվում ամբողջ կղզու չտեսնված գեղեցկությունը: Գոցոյում զարգացած է գյուղատնտեսությունը, հատկապես հողագործությունը: Կղզին առաջին հայացքից նման է Մալթային, բայց երբ խորանում ես քաղաքի փողոցներում եւ մարդկանց մեջ, հասկանում ես, որ, չնայած ապրում են կողք-կողքի, այդուհանդերձ նրանց միջեւ տարբերությունը մեծ է: Նույնիսկ մրցակցություն կա այս երկու կղզիների բնակիչների շրջանում` սկսած խոհանոցից, վերջացրած ճարտարապետական կառույցներով: «Գոցոյի եւ Մալթայի միջեւ որոշ դեպքերում մրցակցությունը կա. բայց երկուսն էլ ունեն չինական խոհանոց եւ մեծ տեղ են հատկացնում դրան: Ներգրավվածության տեսանկյունից Գոցոյի բնակիչների մի մասը բողոքում է, որ իրենք համալսարան չունեն եւ բարձրագույն կրթություն ստանլու համար ստիպված են ամեն օր լաստանավով հասնել Մալթա: Իսկ մյուս մասն էլ ուղղակի ողջունում է այդ հանգամանքը»,- պատմում է մալթացի զրուցակիցս: Գոցոյի բնակիչները պահպանողական են եւ մինչեւ այսօր իրենց կուտակած գումարը ոչ թե բանկում, այլ իրենց տանը` հատուկ արկղերում են պահում: Նրանք ծագումով ամերիկացիներ են, ունեն իրենց բարբառը ու մալթացիների նման խոսում են եւ մալթերեն, եւ անգլերեն: Այս երկու կղզիներում առկա են գրեթե միեւնույն ավանդույթները, բայց Գոցոյի որոշ գյուղերում կան նաեւ գյուղական հատուկ ավանդույթներ: Տոներին շատ մալթացիներ գնում են այնտեղ. «: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
Արգենտինայի մասին հետաքրքիր փաստեր: