Գլխավոր էջ » 2013 » Դեկտեմբէր » 13 » Զվարթնոց
10:34 PM
Զվարթնոց
 7-րդ դարի կենտրոնագմբեթ կառուցվածքների փառքը կազմեց Ներսես Գ Շինող կաթողիկոսի կողմից 641-661 թվերին կառուցված Զվարթնոց կամ ս.Գրիգոր Լուսավորիչ հրաշակերտ տաճարի հորինվածքի հիմքում դրված է կիսաշրջանաձև աբսիդներով կազմված հավասարաթև խաչը շրջապատված օղակաձև սրահով:Աբսիդները մշակված են սյունազարդ կամարաշարով,որոնց հպման հանգույցներում տեղադրված են ենթագմբեթային քառակուսին կազմող չորս հաստահեղույս մույթերը;
 Առաջին հարկաբաժինը կազմված է արտաքին բոլորակ պատով ստեղծված օղակաձև,սրահից,որը կրկնակի կորություն ունեցող թաղի միջոցով միացվել է աբսիդների կենտրոնական զույգ սյուների և մույթերի դիմաց կանգնած չորս արծվախոյակ սյուների վրա հենված կամարների հետ:Այդ կամարները կրել են երկրորդ հարկաբաժինը,իսկ կենտրոնական չորս մույթերը երրորդը գմբեթը:
 Տաճարը շքեղությամբ զարդարվել է բուսական և երկրաչափական մոտիվներով կատարված հյութեղ որմնաքանդակներով,դեկորատիվ որմնասյուներով և կամարներով:Զվարթնոցի յուրահատուկ և գեղեցիկ հորինվածքը գովերգվել է ականատես պատմիչների կողմից,ընդօրինակվել է Հայաստանում և հարևան երկրներում ունշանակալից դեր է կատարել Հայաստանի ճարտարապետական մտքի հետագա զարգացման ուղղությամբ:
  Զվարթնոց տաճարը հայ ժողովրդի դարերի ընթացքում ձեռք բերած շինարարական-կառուցողական արվեստի հանրագումարն է,ազգային ճարտարապետության գլուխ-գործոցը:
  5-7-րդ դարերը հարուստ են մեմորիալ հուշարձաններով.իրեն ճարտարապետական կերպարով հետաքրքիր են Օձունի և Աղուդիի կոթողները,Դվինի Մայր տաճարի հրապարակում կանգնեցված խաչքարերը,Թալինի և Գառնհովտի քանդակազարդ ստելլաները:
Կատեգորիա: Հայկական նյութեր | Դիտումներ: 367 | Ավելացրեց: atletico | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Շաբաթվա նյութը

Արգենտինայի մասին հետաքրքիր փաստեր:

Օրվա նկարը
Տեսանյութ
Մենք faceboook-ում
Գովազդ
Եղանակը Աջարիայում
Մեր հարցումը
Ինչպիսին են կայքի նյութերը?
Պատասխանների ընդհանուր քանակը: 15
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

 Գովազդի համար զանգահարեք 095717484: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: