Գլխավոր էջ » 2013 » Դեկտեմբէր » 19 » Տիգրան Մեծ հետաքրքիր նյութ
8:19 PM
Տիգրան Մեծ հետաքրքիր նյութ
Արտաշեսից հետո գահը ժառանգեցին նրա երկու որդիները Արտավազդ I - ը և Տիգրան I - ը: Այդ ժամանակ քաղաքական դաշտում մեծ փոփոխություններ էին տեղի ունենում: Առաջավոր Ասիայում Իրանական լեռնաշխարհում մ.թ.առաջ III - րդ դարում ձևավորվեց Պարթևական Պետությունը: Պարթևների թագավոր Միհրդատը պայքարի մեջ է մտնում Սելեվկիդների հետ և հաղթելով, ընդարձակում է իր երկրի սահմանները մինչև Եփրատ գետ: Միհրդատը բախումներ է ունենում նաև Արտավազդի հետ և գերեվարում նրա որդի Տիգրանին (ապագա Տիգրան Մեծին), սակայն շուտով ազատ է արձակում, փոխարենն ստանալով Հայաստանի հարավ - արևմուտքում գտնվող տարածքները: Եկավ Մեծ Հայքի ոսկե ժամանակաշրջանը, երբ գահը ժառանգեց Տիգրանը, Արտաշես I - ի թոռը: Հայաստանի նոր թագավոր Տիգրան II - ը Հայաստանի սահմաններն ընդլայնեց ի շնորհիվ արտաքին արշավների և իր պետությունը վեր ածեց ժամանակի ամենահզոր գերտերություններից մեկի: Տիգրան Մեծն իր գահընկալությունն սկսեց Արտաշեսի կիսատ թողած գործն ավարտին հասցնելով: Նա առանց դժվարության գրավեց Սոֆենը, եփրատամերձ հայկական շրջանը, որտեղ թագավորում էր Զարեհի հետնորդ Արթանը: Այդ քայլը Հայաստանին հանեց միջազգային հարաբերությունների նոր մակարդակի: Սոֆենան գոյատևում էր իր հարևան Կապադովկիայի հովանու ներքո: Սակայն հիմա Կապադովկիան ևս գտնվում էր օրեցօր հզորացող Պոնտոսի թագավորության ահագնացող վտանգի տակ: Պոնտոսի արքա Միտրիդատ Եվպատոր IV - րդը, ձգտելով մերձենալ Հայաստանի հետ, կնության է տալիս իր դուստր Կլեոպատրային հայոց արքա Տիգրան Մեծին: Միտրիդատը և Տիգրան Մեծը համաձայնության են գալիս գրավել Կապադովկիան և ըստ այդ դաշնի Պոնտոսին մնում էր Կապադովկիայի տարածքը, իսկ Հայաստանին ամբողջ ազգաբնակչությունը: Այդ ազգի մարդկանցով հայոց արքան լրացնում էր իր ստրուկների և աշխատուժի պաշարները: Հայկական բանակի առաջին արշավը դեպի Կապադովկիա 93 թվականին էր: Նա հեշտությամբ գրավեց երկիրը, իսկ երկրի տիրակալ Արիոբորզանը փախավ Հռոմ: Իր զավթողական պլանի հիմնական նպատակը Տիգրան Մեծը համարում էր առաջին հերթին Պարթևական Պետությունը, որը գրավել էր Միդիան, Ատրոպատենան, հյուսիսային Միջագետքի երկրները և հիմնավորվել Հայկական Լեռնաշխարհում: Մոտ մ.թ. աժաջ 87 - թին հայկական զորքերը ներ խուժեցին Ատրոպատենա և Միդիա: Պարթևի արքա Գոթարզը սարսափահար դաշն կնքեց և հանձնեց Տիգրանին ոչ միայն տարածքը այլ նաև պարթևական արքաների հպարտ «արքայից արքա» կոչումը: Տիգրան Մեծը հաստատեց իր անվերապահ իշխանությունը Միդիա Ատրոպոտենայի նկատմամբ, իր դստերը կնության տալով այդ երկրի արքային:
Կատեգորիա: Հայկական նյութեր | Դիտումներ: 1530 | Ավելացրեց: atletico | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Շաբաթվա նյութը

Արգենտինայի մասին հետաքրքիր փաստեր:

Օրվա նկարը
Տեսանյութ
Մենք faceboook-ում
Գովազդ
Եղանակը Աջարիայում
Մեր հարցումը
Ինչպիսին են կայքի նյութերը?
Պատասխանների ընդհանուր քանակը: 15
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

 Գովազդի համար զանգահարեք 095717484: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: