Գլխավոր էջ » 2015 » Հուլիս » 30 » Տարսոն քաղաք
1:24 PM
Տարսոն քաղաք

Սքանչելի քաղաք Տարսոնտ գտնվում է Կիլիկիայի հարավ-արևմուտքում արգավանդ ու արգասաբեր Դաշտային Կիլիկիայում Կիդնոս գետի ափին:

 Տարսոնն անմիջապես ծովափին չէ,բայց Կիդնոս Գետի գետաբերանն այնքան խոր ու ընդարձակ էր,որ ծովային նավերը ընդհուպ մոտեցել են քաղաքին հնարավորություն ընձեռելով,որ նա նույնպես դառնա ծովային խոշոր նավահանգիստ:

 Կիդնոսը,սկիզբ առնելով Կիլիկիո լեռներից,սրընթաց հասնում է Դաշտավայր և այստեղ դառնալով նավարկելի հոսում է Տարսոն քաղաքով և գնում թափվում է Տարսոնի ծովածոցը:

 Կա մի ավանդություն կապված Ալեքսանդր Մակեդոնացու հետ:Մակեդոնացին,որն իր կյանքում երբեք չէր հիվանդացել,լողալով Կիդնոս գետում,հիվանդանում է թոքաբորբով:

 Մի ուրիշ ավանդություն էլ պատմում է այն մասին,որ Կիդնոսի ափին սիրային ժամադրության են եկել Եգիպտոսի Կլեոպատրա թագուհին և Հռոմի զորավար Անտոնիոսը:

Բնության սքանչելի մի անկուն է նաև Տարսոնի մոտ գտնվող Կիդնոսի ջրվեժը:Տարսոնը նաև հայ մշակույթի սքանչելի կենտրոններից մեկն էր իր բարձրագույն դպրոցներով,բազմաթիվ վանքերի ու եկեղեցիների ներսում ստեղծված մատենադարաններով:Այս քաղաքը նաև Կիլիկիո Հայոց իշխանապետության,ապա թագավորության մայրաքաղաքն էր:Այստեղ էին կատարվում թագադրության հանդեսները,և այստեղ էր գտնվում թագավորական պանթեոնը:Տարսոնի նավաշինարանում հայ վարպետները կառուցում էին և բերդնավեր,և առևտրական ամենազանազան առագաստանավեր:

Կատեգորիա: Հայկական նյութեր | Դիտումներ: 793 | Ավելացրեց: atletico | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Շաբաթվա նյութը

Արգենտինայի մասին հետաքրքիր փաստեր:

Օրվա նկարը
Տեսանյութ
Մենք faceboook-ում
Գովազդ
Եղանակը Աջարիայում
Մեր հարցումը
Ինչպիսին են կայքի նյութերը?
Պատասխանների ընդհանուր քանակը: 15
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

 Գովազդի համար զանգահարեք 095717484: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: