Գլխավոր էջ » 2013 » Դեկտեմբէր » 25 » Սոճի
4:51 PM
Սոճի
Սոճին (շամի) սոճազգիների ընտանիքի մշտադալար ասեղնատերև ծառ է, հազվադեպ՝ թուփ: Հայտնի է սոճու մոտ 100 տեսակ՝ տարածված Եվրասիայի, Հյուսիսային Ամերիկայի անտառային գոտում, հազվադեպ՝ Հյուսիսային կիսագնդի արևադարձային գոտու լեռներում: ՀՀ հյուսիսային շրջաններում (1000–1850մ բարձրություններում) աճում է 1 վայրի տեսակ՝ Կոխի սոճին: Անտառամշակույթներում, դենդրոպարկերում և բուսաբանական այգիներում տարածված է շուրջ 13 տեսակ՝ Ղրիմի, սովորական, Բանքսի և այլն: Արմատային համակարգը հզոր է՝ ուղղաձիգ խորը գնացող առանցքային արմատով և կողմնային ճյուղավորումներով: Բարձրությունը 1,5– 5 մ է, երբեմն՝ մինչև 75 մ: Մատղաշ սոճու սաղարթը կոնաձև է, հասունինը՝ կլորավուն կամ հովանոցաձև: Կեղևը գորշ է կամ կարմրաթուխ, անջատվում է բարակ շերտով: Տերևներն ասեղնաձև են, եռանիստ կամ մի կողմից կլորավուն, կանաչ կամ կապտագորշ, 2-, 3-, 5-ական փնջերով, պահպանվում են 2 և ավելի տարի: Կոների երկարությունը 3–10 սմ է, հյուսիսամերիկյան մի տեսակինը՝ մինչև 50 սմ, տրամագիծը՝ 2,5–8 սմ: Ծաղկում է մարտին: Սերմերն ընկուզիկաձև են, սովորաբար՝ թևավոր: Լուսասեր է: Անտառներ և անտառակներ է առաջացնում լավ ցամաքեցված հողերում, զառիթափ լանջերին, բայց կարող է աճել նաև ճահճուտներում:
Կատեգորիա: ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐ | Դիտումներ: 476 | Ավելացրեց: atletico | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Շաբաթվա նյութը

Արգենտինայի մասին հետաքրքիր փաստեր:

Օրվա նկարը
Տեսանյութ
Մենք faceboook-ում
Գովազդ
Եղանակը Աջարիայում
Մեր հարցումը
Ինչպիսին են կայքի նյութերը?
Պատասխանների ընդհանուր քանակը: 15
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

 Գովազդի համար զանգահարեք 095717484: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: