Գլխավոր էջ » 2015 » Հունիս » 26 » Ռիզե
4:09 PM
Ռիզե

Ռիզեն գտնվում է Թուրքիայի արևելյան մասի սևծովյան շրջանում և համարվում է Ռիզե նահանգի կենտրոնը:

Անվան ստուգաբանությունը

Անունը գալիս է հունարեն ριζα (Ռիզա) կամ  Ριζαίον (Ռիզաիոն) անունից,որը նշանակում է լեռնային լանջեր:Մեր օրերում հունարենում քաղաքի անունը օգտագործվում է որպես Ριζούντα (Ռիզոունտա),իսկ լատիներեն Ռիզուս:Պատմականորեն այս քաղաքը գտնվել է Պոնտոսի տարածքում:Օսմանյան ժամանակաշրջանում կոչվել է Ռիզե (ريزه).Վրացերենում կոչվում է Ռիզե (რიზე),լազերենում Ռիզինի (რიზინი).

Պատմություն

Առաջին գրավոր հիշատակությունը Ռիզեի մասին կատարվել է Արիան-ի պերիպլուս կոչվող աշխատանքում:Տարածքը նախկինում գտնվել է Հռոմի,Պոնտոսի իսկ այնուհետև Թուրքիայի տիրապետության տակ:Քաղաքը զարգացում է ապրել շնորհիվ նրա որ գտնվում է ծովային ճանապարհների վրա:

Աշխարհագրություն

Քաղաքը ի սկզբանե կառուցվել է լեռների ետևում իսկ այնուհետև ընդլանվել է:Ռիզեն ունի մեղմ,խիստ խոնավ կլիմա,հաճախակի են փոթորիկները:Շնորհիվ խոնավ կլիմայի բուսականությունը առատ է ինչը գրավում է զբոսաշրջիկներին և քաղաքը ունի շատ այցեlուներ ամեն տարի:

Ռիզեն համարվում է թեյի մշակման կենտրոն:Այս քաղաքում թեյը սկսել են լայնորեն մշակել սկսած 1940-1950թթ-ից:Քաղաքն ունի թեյի հետազոտական ինստիտուս որը հիմնադրվել է 1958թ-ին:Այգիներում և ամեն տեղ կան թեյի պլանտացիաներ:Երկրորդ գործունեությունը ձկնորսությունն է:Ռիզեն ճանապարհներով կապված է Տրապիզոնի,Հոպայի,արևելքից Վրաստանին:

Ռիզեն հանգիստ տիպիկ թուրքական գավառական քաղաք է,այստեղ գիշերային զվարճանքները քիչ են:

Կլիմա

Ռիզեն ունի խոնավ մերձարևադարձային կլիմա տաք ամառներով և զով ձմեռներով:Ձմեռը ձյուն կտեղա միայն մեկ շաբաթ կամ երկու:Այստեղ լինում են ամենաշատ տեղումները Ասիայի շուրջ 2500 մմ:Ծովի ջրի ջերամաստիճանը տատանվում է  8 և 20 ° C –ի միջև:

Տնտեսություն

Պատմականորեն Ռիզեում աճել է նարինջ սակայն 20-րդ դարում եղանակը ոչնչացրել է ամբողջ նարինջների տնկարկները:Այստեղ արտադրվել է նաև մանգան:

Ռիզեն լեռնային քաղաք է,քանի որ լեռնային է այստեղով չեն անցնում երկաթուղիներ և շատ ապրանքներ տեղափոխվում են բեռնատարներով կամ նավերով:Ռիզեից հիմնականում արտահանում են կիվի և թեյ:

Կատեգորիա: ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐ | Դիտումներ: 479 | Ավելացրեց: atletico | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Շաբաթվա նյութը

Արգենտինայի մասին հետաքրքիր փաստեր:

Օրվա նկարը
Տեսանյութ
Մենք faceboook-ում
Գովազդ
Եղանակը Աջարիայում
Մեր հարցումը
Ինչպիսին են կայքի նյութերը?
Պատասխանների ընդհանուր քանակը: 15
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

 Գովազդի համար զանգահարեք 095717484: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: