Գլխավոր էջ » 2013 » Դեկտեմբէր » 25 » Ռուսական մշակույթի հուշարձաններ Ղարաբաղում
11:35 AM
Ռուսական մշակույթի հուշարձաններ Ղարաբաղում
1805 թվականին Ռուսաստանի` Պարսկաստանի դեմ հաղթական պատերազմից հետո, պատմական Հայաստանի տարածքների մի մասը, այդ թվում նաև Ղարաբաղը մտնում են Ռուսական կայսրության կազմի մեջ: Ղարաբաղում անմիջապես հայտնվում են առաջին ռուսական  բնակությունները: Ռուսական էթնիկ տարրը ավելի ուժեղացավ, երբ այստեղ, մասնավորապես Հադրութում, Շուշիում և Ստեփանակերտում տեղակայվեցին կայսերական բանակի սահմանապահ կազակների գնդերը: Ռուսական բնակչության կենտրոնացված վայրերում կառուցվում են ուղղափառ եկեղեցիներ, ինժեներական կառույցներ և այլն: Այդ բոլոր շինությունները կառուցվել են ռուսական ճարտարապետության դարաավոր կանոններով, տեղական ճարտարապետության մի քանի տարրերի օգտագործմամբ:

 

 

Խանքենդիի ցարական զորանոցները.

Հավանաբար այն ժամանակվա առավել ուշագրավ կառույցներից մեկն էր հանդիսանում Տերսկի կազակների զորքի Սուժենսկի-Վլադիկավկազի 1-ին գնդի զորանոցը, ինչպես նաև Խանքենդի (ներկայումս ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտ) ավանում գտնվող ռուսական ուղղափառ եկեղեցու շենքը, որոնք առանձնանում են գեղեցկությամբ և ճարտարապետական կատարելագործությամբ: Եկեղեցին կառուցվել է 1864թ. Մինգրելսկի 16-րդ գրենադերական գնդի կողմից, այստեղ նրանց դադարի ժամանակ և օծվել է Աստծո կերպարանափոխման պատվին 1968 թ. փետրվարի 9-ին:

Մինչև 1000 մարդ տեղավորող խաչաձև-գմբեթաձև զանգակատնով եկեղեցին կառուցված է տեղական կրաքարից: Խորհրդային տարիներին վերակառուցվել էր և ծառայում էր, որպես ակումբային շենք այդտեղ տեղակայված զինվորական ստորաբաժանման համար:

  Եկեղեցին, ինչպես նաև նրան շրջապատող կայսերական զորանոցները, պահպանվել են մինչև այժմ, ճիշտ է` էական վերականգնումների հետևանքով: Զորանոցներից ոչ հեռու տեղակայված է գեղեցիկ երկհարականի շինություն, այսպես կոչված «Պետական տուն», որտեղ 1861 թվականին իջևանել էր «զորքին ստուգման ենթարկելու» համար Ղարաբաղ ժամանած Ալեկսանդր 2-րդ կայսրը: Ներկայումս այդ շինությունը վերակառուցվում է, որպես տուրիստական կենտրոն հյուրանոցով: 

Շուշիի Ռուսական եկեղեցին. Շուշիի հրապարակներից մեկում` կենտրոնական շուկայից ոչ հեռու, 1840 թվականին կառուցվել էր Սուրբ Գեորգիի ռուսական ուղղափառ եկեղեցին, որի ծխականներ էին հանդիսանում Շուշիում բնակվող կայսերական պաշտոնյաների ընտանիքներն ու ռուսական բանակի զինծառայողները, որի գնդերից մեկը բնակվում էր այդ քաղաքում: Զգալի չափսերով շինությունը քաղաքի ձևավորման մեջ մեծ դեր էր խաղում  և հանդիսանում էր որպես  Շուշիում ռուսական մշակույթի կենտրոն: Ռուսական կայսրության փլուզումից  և 1920թ. մարտին հայերի կոտորածից հետո, եկեղեցին զրկվեց ծխականներից և խորհրդային տարիներին ծառայում էր կամ որպես պահեստ, կամ որպես կինոթատրոն: 1960-ական թվականներին Ադրբեջանական ղեկավարության կարգադրությամբ ռուսական եկեղեցին, ինչպես նաև մինչև այն ժամանակները պահպանվող քաղաքի հայկական մասի ավերակները քանդվեցին: Եկեղեցու և նրան շրջապատող ռուսական գերեզմանատան տեղը կառուցվեց վարչական շենք: Սակայն Շուշիի հասարակական գերեզմանատներում մինչև այժմ պահպանվել են ռուսական անուններով բազում տապանաքարեր:  

Գևորգավանի Ռուսական եկեղեցին. Ղարաբաղում մինչև օրս լրիվությամբ պահպանված  ռուսական եկեղեցին Մարտունի քաղաքից ոչ հեռու Գևորգավան վայրում գտնվող, 20-րդ դարի սկզբին ուղղափառ ճարտարապետության ոճով կառուցված, սուրբ Աստվածածին եկեղեցին է: Այդ եկեղեցու ծխականները հին ժամանակներից այդտեղ բնակվող ռուսական նորաբնակիչներն էին: Եկեղեցուն կից գործում էր նաև ոչ մեծ դպրոց: 1989թ. եկեղեցում վերականգնողական աշխատանքներ էին կատարվում, որոնք ընդհատվեցին մարտական գործողություններով: Ադրբեջանական զորքերի կողմից այդ տարածքների կարճաժամկետ  օկուպացիայի ընթացքում, եկեղեցին նորից մասամաբ ավերվեց: Ներկայումս կառավարությունը տաճարի վերականգնման ծրագիր է մշակում և վերականգնողական աշխատանքների համար հովանավոր է փնտրում: 

Ղարաբաղի ռուսական տեղանունները. Ղարաբաղում բազմաթիվ աղբյուրների, բնակության վայրերի և դաշտավայրերի անուններ ունեն ռուսական ծագում: Օրինակ բերենք մի քանի առավել հայտնի հիշարժան վայրեր: Մարտունու շրջանային կենտրոնից 7 կիլոմետր հեռու` ռուս զինվորի զոհվելու վայրում, ճանապարհի աջ կողմում, բարձր բլրի վրա կանգնեցված է գրությամբ հուշարձան:

Անհայտ ռուս զինվորի պատվին հուշարձաններ են կանգնեցվել նաև Ստեփանակերտում, Հադրութում, Խծաբերդ գյուղից ոչ հեռու Չիմակ լեռան ստորոտին: Բերենք մեր երկրամասում մի քանի հիշարժան վայրերի անուններ, որոնք անմիջապես կապված են «Ռուս» բառի հետ: Դա «Ռուսական նշանակի բարձունքն» է (Հադրութի շրջանի Արփյագյադուկ գյուղից հյուսիս), «Ռուսական տունը» որը գտնվում է ներկայիս Ասկերանի շրջանի Բադարա գյուղից ոչ հեռու: Այդ անվանումներին համահունչ են նաև Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղի տարածքում գտնվող «Ռուսական դաշտ» կամ «Ռուսական հարթավայր» տեղանունները:

«Ռուսներ» կամ «Սունջինկա». այսպես են կոչում Ստեփանակերտից ոչ հեռու Տրակետ գետի ափին գտնվող ոչ մեծ ագարակը: Ժողովուրդը սովոր է Թաղավարդ, Բերդաշեն և Գևորգավան բնակելի վայրերից ոչ հեռու «Ռուսական մատուռ», «Ռուսական աղբյուր» կամ «Կուրապատկինո» անվանումներին: Իսկ եթե դուք գտնվեք Մարտակերտի շրջանի Թարթառ գետի աջ ափին խիտ անտառում, ապա կարող եք հագեցնել ձեր ծարավը «Ռուսի աղբյուրից»: Մեր պատմական անվանումները առաջացել են ուղղակի պատճառներով… Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղից ոչ հեռու բաց հանքում գտնվող «Սալդաթ քարը», «Ռուսական կամուրջ» տեղակայված Հադրութի շրջանի Մարյամաձոր գյուղի տարածքում, Մաղավուզ գյուղի մոտ «ռուսի ջուրը», «Ռուսի աղբյուր» հնագույն Բերդաձոր գյուղի մոտ և այլն:

Բերդաշեն և հարևան Աշան գյուղերի սահմաններում մի կիրճ է գտնվում: 20-րդ դարի սկզբներին այդտեղ համանուն բացատում  տեղաբաշխվել էր ռուսական գունդ: Ի պատիվ ռուսական զինվոր-կազակների այդ վայրը շրջապատող գյուղերի բնակիչների մոտ ստացել է «Կազակների բացատ» անվանումը:
Կատեգորիա: ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐ | Դիտումներ: 571 | Ավելացրեց: atletico | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Շաբաթվա նյութը

Արգենտինայի մասին հետաքրքիր փաստեր:

Օրվա նկարը
Տեսանյութ
Մենք faceboook-ում
Գովազդ
Եղանակը Աջարիայում
Մեր հարցումը
Ինչպիսին են կայքի նյութերը?
Պատասխանների ընդհանուր քանակը: 15
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

 Գովազդի համար զանգահարեք 095717484: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: