Գլխավոր էջ » 2013 » Դեկտեմբէր » 25 » Մադրիդ քաղաք Իսպանիայում
5:00 PM
Մադրիդ քաղաք Իսպանիայում
Մադրիդ (իսպ.՝ Madrid; Իսպաներեն: [maˈðɾið]), Իսպանիայի մայրաքաղաքը և երկրի ամենամեծ քաղաքը։ Քաղաքի բնակչությունը մոտ 3.3 միլիոն է[4], իսկ արվարձաններով քաղաքի բնակչությունը մոտ 6.271 միլիոն է։[5] Այն Եվրոպայի երրորդ խոշորագույն քաղաքն է Լոնդոնից և Բեռլինից հետո և իր արվարձաններով նույնպես երրորդն է Եվրոպայում Լոնդոնից և Փարիզից հետո։[6][7][8][9] Քաղաքի մակերեսն է 604.3 կմ²։[10]
Մադրիդի քաղաքային ագլոմերացիան ունի երրորդ խոշորագույն ՀՆԱ-ն[11] Եվրամիությունում և նրա կրթական համակարգը, ժամանցային վայրերը, շրջակա միջավայրը, ԶԼՄ-ները, նորաձևությունը, գիտությունն ու արվեստը միասին վերցված դարձնում են Մադրիդն աշխարհի ամենահետաքրքիր քաղաքներից մեկը։[12][13] Չնայած ֆինանսական ճգնաժամին, բարձր կենսամակարդակը և շուկայի մեծությունը Մադրիդին դարձնում են տարածաշրջանի ֆինանսական կենտրոններից մեկը։ Այստեղ կան գրեթե բոլոր խոշորագույն ընկերությունների գրասենյակները։ Մադրիդն ամենատուրիստական քաղաքն է Իսպանիայում, չորրորդը՝ Եվրոպայում։[14] Մադրիդը նաև 12-երորդ ամենականաչ քաղաքն է աշխարհում 2010 թ.-ի դրությամբ։[15] Մադրիդը 2020 օլիմպիական խաղերի անցկացման թեկնածու քաղաքներից է։[16]
Քաղաքը գտնվում է Մանզանարես գետի ափին՝ երկրի կենտրոնում։ Այն ներառվում է Մադրիդի համայնքի կազմի մեջ (որն էլ իր հերթին բացի Մադրիդ քաղաքից՝ ներառում է նաև արվարձանները և շրջակա գյուղերը), որը սահմանակցում է Կաստիլիա և Լեոն ու Կաստիլե Լա-Մանչա համայնքների հետ։
Որպես Իսպանիայի մայրաքաղաք՝ այն նաև կառավարության և միապետ Խուան Կառլոս Iի նստավայրն է։ Մադրիդը նաև Իսպանիայի քաղաքական կենտրոնն է։[17] Քաղաքի ներկայիս քաղաքապետն է Աննա Բոտելան՝ Ժողովրդական կուսակցությունից։
Մադրիդում ժամանակակից ենթակառուցվածքի ձևավորման հետ մեկտեղ նաև աշխատում են պահպանել նրա պատմական տեսքը հնամենի փողոցներով և շինություններով։ Դրա ապացույցներն են Մադրիդի թագավորական պալատը, Տեատրո Ռեալը (թագավորական թատրոնը) իր 1850 թ.-ին վերանորոգված Օպերայի տան հետ։ Բուեն Ռետիրո այգին հիմնադրված 1631 թ.-ին, 19-րդ դարի ազգային գրադարանը, որտեղ պահպանվում են Իսպանական պատմական գործեր, ինչպես նաև ազգային հնէաբանական թանգարանը և Արվեստի ոսկե եռանկյունին, տեղակայված Պասեո դել Պրադո փողոցում, որը կազմված է երեք թանգարաններից։
Մադրիդի անվան ծագման հետ մի քանի վարկածներ կան։ Ըստ ավանդույթի՝ Մադրիդը հիմնադրել է Օսնո Բիանորը (Տիրանիուս թագավորի որդին) և անվանել «Մետրագիրթա» կամ «Մանտուա Կարպետանա»։ Մեկ այլ ավանդույթի համաձայն քաղաքն անվանվել է «Ուրսաիրա» (թարգմ.՝ արջերի երկիր), քանի որ այդ տարածքում նախկինում ապրել են մեծ թվով արջեր, որոնք միջին դարերում ելակի ծառի հետ միասին եղել են քաղաքի խորհրդանիշը։[1]
Քաղաքի արձանագրված հնագույն անունը Մագերիտ-ն է (կամ Մատերիտ, Մագետերիտ), որը եղել է 9-րդ դարում Մանզաներաս գետի ափին կառուցված մի ամրոցի անուն, և որը նշանակում է «առատ ջրի վայր»։ [18]
Այնուամենայնիվ ներկայումս լեզվաբանների մեծ մասը հակված են այն տարբերակին, ըստ որի անվանումը գալիս է 2-րդ դարից, երբ Հռոմեական կայսրությունը Մանզանարես գետի ափին բնակավայր հիմնեց։ Այդ բնակավայրը կոչվել է «Մատրիս» (հղելով բնակավայրի մոտ գտնվող գետին)։ Հետագայում այս տարածքները գրավեցին գերմանական ցեղերը, իսկ 5-րդ դարում՝ ալանները։ Հռոմեական կայսրությունը կորցրեց այս տարածքներում ռազմական ներկայությունը, և շուտով այս տարածքները անցան վեստգոթերին։ 8-րդ դարում Պիրենեյան թերակղզին նվաճվեց մուսուլման արաբների կողմից։ Շուտով իսլամական իշխանությունը փոխեց բնակավայրի անվանումը «Մայրիտ» (արաբ.՝ ميرا‎‎արաբերեն՝ «մայրա» (նշանակում է «ծառեր» կամ «կյանք պարգևող» և իբերո-ռոմանական «իտ» ածանցից, որը նշանակում է «վայր»)։[19]
Չնայած որ այժմյան Մադրիդի մի մասը բնակեցված էր նախապատմական ժամանակաշրջանում,[20] Հռոմեական կայսրության ժամանակներում տարածքը պատկանել է Կոմպլուտոն թեմին (այժմյան Ալկարա դե Հենարաս)։ Կան հնէաբանական գտածոներ, որոնք վկայում են այս տարածքում վեստգոթական ժամանակաշրջանում փոքրիկ գյուղի մասին։[1] Քաղաքի հիմնադրման պատմությունը սկսվում է 9-րդ դարից, երբ Մուհամեդ I Կորդովացին հրամայեց կառուցել փոքրիկ ամրոց ներկայիս Մադրիդի թագավորական պալատի վայրում։ Այս պալատի շրջակայքում կառուցվեց փոքրիկ միջնաբերդ։ Ի վերջո այն նվաճվեց քրիստոնեական թագավոր Ալֆոնսո VI Լենոի և Կաստիլայի կողմից 1085 թվականին Տոլեդո կատարած արշավանքի ժամանակ։ Նա մզկիթը վերափոխեց Ալմուդենա կույսի եկեղեցու, ամբարի և զորանոցի։ 1329 թ.-ին Կորտեսի Գեներալները քաղաքում գումարեցին առաջին ժողովը։ Սեֆարդյան հրեաները և մավրերը (Իսպանիայի արաբներն ու բերբերները) շարունակեցին ապրել քաղաքում մինչև նրանց վտարեցին 15-րդ դարում։[1] Քաղաքի մեծ հրդեհներից հետո Հենրի III Կաստիլիացին (1379–1406) վերակառուցեց այն և իր համար անվտանգ տեղ ընտրեց դարպասներից դուրս գտնվող Էլ Պրադո թագավորական ամրոցում։
Կաստիլիայի թագավորությունը՝ Տոլեդո մայրաքաղաքով և Արագոնի թագավորությունը՝ Սարագոսա մայրաքաղաքով միավորվեցին ստեղծելով ներկայիս Իսպանիան, որը տեղի ունեցավ Իզաբելլա I Կաստիլիացու և Ֆերդինանդ II Արագոնացու ամուսնության հետևանքով։[1]
Չնայած նրանց թոռը՝ Կառլոս V-ը ծնվեց էր Սևիլիայում, այնուամենայնիվ 1560 թ-ին տեղափոխվեց է Մադրիդ։ Շուտով Կառլոսը Մադրիդը պաշտոնապես հռչակեց մայրաքաղաք։ Սևիլյան շարունակում էր վերահսկել Իսպանական գաղութները, իսկ Մադրիդը վերահսկում էր Սևիլյան։[21]
Իսպանիայի ոսկե դարաշրջանի ընթացքում (16-րդ/17-րդ դարեր), Մադրիդը հասավ իր փառքի գագաթնակետին. Էլ Էսկորիալը՝ մեծ թագավորական պալատը, կառուցված Ֆիլիպ II-ի կողմից, գրավեց ամբողջ Եվրոպայի ուշադրությունը։ Այնտեղ էին գալիս բազմաթիվ արվեստագետներ հմայլվելու իսպանական ճարտարապետությամբ։
Մադրիդը համարվում էր նաև Իսպանիայի ոսկե դարաշրջանի մշակութային մայրաքաղաքը։ Մադրիդում են ծնունդ առել աշխարհահռչակ բազմաթիվ գրողներ և արվեստագետներ, ինչպիսիք են Միգել դը Սերվանտեսը (Դոն Կիխոտի հեղինակը), նկարիչ Դիեգո Վելասկեսը, հռչակավոր գրողներ՝ Լոպե դե Վեգան, Ֆրանսիսկո դե Քուեվեդոն, Կալդերոն դե լա Բարսան և Տիրսո դե Մոլինան, ոսկե դարաշրջանի վերջին նկարիչ Կլաուդիո Կոլեոն։ Վերածննդիի ճանաչված ճարտարապետ Խուան դե Հերերայի կողմից կառուցվեց Պլազա Մայորը, որը կառուցվեց Հաբսբուրգյան տոհմի կառավարման ժամանակաշրջանում, որպես կենտրոնական հրապարակ։ Դրանից ոչ հեռու տեղակայված է մեկ այլ հրապարակ՝ Պուերտա դել Սոլը։
Նոր պալատներ (ներառված Պալասիո Ռեալ դե Մադրիդը) կառուցվել են նաև Ֆիլիպ V-ի օրոք։ Սակայն մինչև Կառլոս III-ի գահակալությունը (1716–1788) Մադրիդը չէր համարվում ժամանակակից քաղաք։ Կառլոս III-ը ամենաճանաչված թագավորն էր Մադրիդի պատմության մեջ։ Երբ Կառլոս IV-ը (1748–1819) դարձավ թագավոր, մադրիդցիներն ապստամբեցին։ Արանխուեսի ապստամբությունից հետո, որը գլխավորում էր նրա հարազատ որդի Ֆերդինանդ VII-ը, Կառլոս IV-ը հեռացավ, բայց Ֆերդինանդ VII-ը երկար չգահակալեց. 1808 թ-ի մայիսին Նապոլեոն Բոնապարտի զորքերը մտան քաղաք։
19-րդ դարերից մինչև մեր օրերը
1808 թ-ի մայիսի 2-ին (իսպ.՝ Dos de Mayo) Մադրիդի ժողովուրդը ոտքի ելավ պայքարելու ֆրանսիական զավթիչների դեմ. արդյունքում սկսվեց Իսպանիայի պատերազմը անկախության համար։
Պատերազմից հետո (1814 թ.) Ֆերդինանդ VII-ը վերադարձավ գահին, բայց լիբերալ հեղափոխությունից հետ Ռաֆայել դել Ռիեգոն արքան երդում տվեց սահմանադրության առջև։ Դա սկիզբն էր այն ժամանակաշրջանի, երբ ազատական ​​և պահպանողական կառավարությունները փոխարինում էին միմյանց։ Ի վերջո գահակալությունը հանձնվեց Իզաբելլա II-ին (1830-1904)։ Նա չկարողացավ ճնշել ներքին լարվածությունը, որը հետագայում բերեց խռովության։ Արդյունքում Իսպանիայում վերադարձավ միապետությունը, որին հետևեց երկրորդ հանրապետության կազմավորումը, որը գոյատևեց մինչև Իսպանիայի քաղաքացիական պատերազմը։[21]
Մադրիդն ամենաշատը տուժեց քաղաքացիական պատերազմի հետևանքով (1936–1939)։ Քաղաքը հանրապետականների հենակետն էր սկսած 1936 թ-ի հուլիսից։ 1936 թ-ի նոյեմբերին նրա արևմտյան արվարձաններում տեղի ունեցան թեժ մարտեր, քաղաքացիական պատերազմի տարիներին Մադրիդը դարձավ առաջին եվրոպական քաղաքը, որը ռմբակոծվեց օդանավերով։ (տես Մադրիդի պաշարումը (1936–39))։[21]
1959-1973 թթ-ի ընթացքում քաղաքում գրանցվեց տնտեսական աննախադեպ աճ, որն ուղեկցվեց բնակչության և հարստության կտրուկ աճով՝ դառնալով Իսպանիայում ՀՆԱ ցուցանիշով առաջին, իսկ արևմտյան Եվրոպայում՝ երրորդ քաղաքը։ Քաղաքի տարածքը ընդարձակվեց՝ դառնալով 607 քառ. կմ։ Քաղաքի հարավը դարձավ արդյունաբերական կենտրոն, ունենալով բնակչության մեծ խտություն, այստեղ էին տեղափոխվում Իսպանիայի գյուղական շրջանների մեծ թվով մարդիկ։ Մադրիդի հյուսիսարևմտյան հատվածը դարձավ միջին խավի հանգրվան, որի արդյունքում գրանցվեց մեծ տնտեսական աճ, իսկ հարավ-արևելյան մասում բնակվեցին աշխատավոր դասը, ինչը առիթ եղավ մշակութային և քաղաքական բարեփոխումների։[21]
Ֆրանցիսկո Ֆրանկոյի մահից հետո, ձևավորվող ժողովրդավարական կուսակցությունները (այդ թվում, ձախ և հանրապետական ​​գաղափարախոսություն), որպես երկու իրավահաջորդ, ընդունեցին Խուան Կառլոս I-ին միապետ՝ որպես պատմական հարստության ժառանգորդ։ Սա հանգեցրեց Իսպանիայի ներկայիս իրավիճակին, որպես սահմանադրական միապետություն՝ Մադրիդ մայրաքաղաքով։[21]
1980-ականների և 1990-ականների բարեփոխումներից հետո Մադրիդը դարձավ եվրոպական տնտեսական, մշակութային, կրթական, արդյունաբերական և տեխնոլոգիական կենտրոններից մեկը։[21]
Կատեգորիա: ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐ | Դիտումներ: 665 | Ավելացրեց: atletico | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Շաբաթվա նյութը

Արգենտինայի մասին հետաքրքիր փաստեր:

Օրվա նկարը
Տեսանյութ
Մենք faceboook-ում
Գովազդ
Եղանակը Աջարիայում
Մեր հարցումը
Ինչպիսին են կայքի նյութերը?
Պատասխանների ընդհանուր քանակը: 15
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

 Գովազդի համար զանգահարեք 095717484: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: