Գլխավոր էջ » 2015 » Հուլիս » 25 » Լոռեբերդ
8:55 PM
Լոռեբերդ

:Լոռե կամ Լոռեբերդ տանող ճանապարհն անցնում է Ստեփանավան քաղաքով:Վերջինիս հարավարևմտյան եզրին գտնվում է եկեղեցու հավանաբար միանավ դահլիճի խորանի մնացորդ պատերի առանձին երկու զանգվածի ձևով 3-5 մ բարձրությամբ:Մեծի վրա ներքուստ պահպանված են խոշոր չափերի, սև տուֆից երեսքարերը:Փոքրի հարավային կողմում արտաքուստ կա ուղղանկյուն կտրվածքով խորշ պատրհան,որից ենթադրելի է,թե այդ կողմում ժամանակին եղել է ավանդատուն:Մնացորդներից(առանց պեղումների) դժվար է որոշակի կարծիք կազմել եկեղեցու հորինվածքի և ժամանակի մասին:Պատերի շինարարական տվյալներով հավանական է նրա պատկանելը զարգացած միջնադարին:

 

Լոռե բերդաքաղաքի մնացորդները գտնվում են Ստեփանավան քաղաքից 5 կմ դեպի հարավ-արևելք Ձորագետ և Սիսխանա գետերի զառիթափ կիրճերով եզերված հրվանդանման սարահարթի վրա:Ներկայումս անբնակ է,ավերակ:

 

Հիմնադրվել է Անիի Բագրատունիների Կյուրիկյան ճյուղի ներկայացուցիչ Տաշիր Ձորագետի թագավոր Դավիթ Անհողինի (989-1048) կողմից:Այդ մասին տեղեկացնում է Վարդան Բարձրբերդցին,որը պատմելով նրա որդու Կյուրիկե Ա-ի (1048-1090) մասին,հիշատակում է <<Սմա հայրն Դավիթ շինեաց զԼօռի և այլ ևս երկոտասան բերդս...>>:

 

Ինչպես հայկական միջնադարյան բերդերից շատերը,Լոռեն ևս բաղկացած է միջնաբերդից,շահաստանից և արվարձաններից:Բուն բերդաքաղաքը զբաղեցրել է 33հա տարածություն,որից միջնաբերդը 8,5 հա:

 

Նախապես հանդիսանալով որպես բերդ,Լոռեն աճեց և քաղաքաշինական վեչրելք ապրեց XI -րդ-ի երկրորդ կեսից,երբ 1065-ին Կյուրիկե Ա-ն դարձրեց Տաշիր-Ձորագետի մայրաքաղաք:Առևտրական ճանապարհներով կապված էր Անիի,Դվինի,Տփղիսի հետ:Անառիկությունն ապահովվում էր բնական պաշտպանական նպաստավոր պայմաններով և Ձորագետի ու Սիսխանայի կիրճերի միջև կառուցված պարիսպների շնորհիվ:Միջնաբերդի պարիսպը ձգվում է հրվանդանի ամենանեղ մասում և ունի 214 մ երկարություն:Պահպանված մնացորդների հաստությունը և բարձրությունը տարբեր մասերում տարբեր են:Հորինվածքային առումով համեմատաբար անաղարտ է պարսպի հյուսիսարևելյան կեսը,որտեղ պահպանված են հատակագծում ուղղանկյուն և կիսակլոր ատամնավոր աշտարակների ու բուրգերի մնացորդները:Պարիսպը կառուցված է կիսամշակ տեղական բազալտ քարով կապակցված կրաշաղախով:Երկրաշարժակայունությունը մեծացնելու նպատակով պատերի երկարությամբ տեղադրված են եղել փայտե չորսվակաձև գերաններ իրար հետ կպված լայնական ուղղությամբ:Պարսպի հյուսիս-արևելյան ծայրում Սիսխանայի կիրճին մոտիկ,գտնվում է միջնաբերդի միակ մուտքը:

 

 

Կատեգորիա: Հայկական նյութեր | Դիտումներ: 508 | Ավելացրեց: atletico | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Շաբաթվա նյութը

Արգենտինայի մասին հետաքրքիր փաստեր:

Օրվա նկարը
Տեսանյութ
Մենք faceboook-ում
Գովազդ
Եղանակը Աջարիայում
Մեր հարցումը
Ինչպիսին են կայքի նյութերը?
Պատասխանների ընդհանուր քանակը: 15
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

 Գովազդի համար զանգահարեք 095717484: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: