Գլխավոր էջ » 2013 » Դեկտեմբէր » 19 » Կոկորդիլոսը Հայաստանում տարվա հայտնություն
10:24 PM
Կոկորդիլոսը Հայաստանում տարվա հայտնություն
Sas սուպերմարմկետը տոնական օրերի համար վաճառում է սպիտակ կոկորդիլոսներ և դրանք գովազդում է:
Պարզվում է՝ այս կենդանու մեկ հատն արժե 380 հազար դրամ։ Երկարությունը 90 սմ է, լայնությունը՝ 40։ Սուպերմարկետների ցանցում առայժմ դրանց թիվը 2-3-ն է, բայց խոստանում են պահանջարկի դեպքում ներկրել ավելին։ Այսինքն, եթե տոնական սեղանին 1000 դոլարանոց կոկորդիլոս դնողներ Հայաստանում 3-ից ավելին գտնվեն, SAS-ը նորերը կներկրի»,-գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։
Այսօր Aravot.am-ը «Բիոսոֆիա» հ/կ նախագահ, մասնագիտությամբ անասնաբույժ Գևորգ Պետրոսյանից հետաքրքրվեց, թե կոկորդիլոսի միսը օգտագործվո՞ւմ է որևէ երկրի ազգային խոհանոցում: «Ես գիտեմ շատ երկրներ, հատկապես ասիական երկրներ, որտեղ կոկորդիլոսի միսը համարվում է իրենց ազգային ամենահամեղ ուտելիքներից, կոկորդիլոսը համարվում է նույնիսկ դելիկատես շատ երկրներում: Մեզ համար այն մի քիչ արտառոց միս է, բայց դե կոկորդիլոսը իր դիետիկ հատկություններով, կալորիականությամբ, սպիտակուցների, վիտամինների քանակով, ըստ իմ ունեցած տեղեկատվության, շատ օգտակար է: Եվրոպական շատ երկրներ, որոնք խնդիրներ ունեն այսպես ասած ավանդական մսի` ոչխարի, տավարի, խոզի հետ, նաև քանակական առումով` բավարարարել-չբավարարելու, էսօրվա դրությամբ շատերը դարձել են մեծ քանակությամբ կոկորդիլոսի միս ներկրողներ: Գերմանիան ինչքան գիտեմ առաջատարն է այդ ուղղությամբ եվրոպական երկրների ցանկում: Այսօր կոկորդիլոսին ոչ միայն որսում են սննդամթերքի մեջ օգտագործելու համար, այլ կան հատուկ ֆերմաներ, որոնք բազմացնում են կենդանուն` հատուկ սննդի նպատակով: Թեև չգիտեմ Հայաստան ներկրված կոկորդիլոսը ի՞նչ ծագում ունի, որտեղի՞ց է բերվել, ի՞նչ են արել, կոկորդիլոսի միսն ուտելը ասիական շատ երկրներում շատ սովորական երևույթ է: Թեև այն շատ թանկ է, հազար դոլարին համարժեք է չէ՞, բայց ես չեմ զարմանա, որ գնորդներ լինեն, այլ զարմանում եմ, որ էս երկրում մարդիկ կան, ովքեր հավի միս չեն կարող առնել-ուտել, սոցիալական էդ վիճակում ենք. մենք ունենք 35-40 տոկոս աղքատություն, ծայրահեղ աղքատներ և այլն ու էս երկրում ինչ-որ մարդկանց խումբ կարող է իրեն բարոյապես թույլ տալ ուտել 1 կիլոգրամը 70-80 հազարանոց միս: Ինձ միայն դա է զարմացնողը, թե չէ մարդը ամենակեր կենդանի է, առանձնապես զարմանալի չէ կոկորդիլոսի միս ուտելը, զարմանալին այն է , որ էդ մարդիկ, որոնք պիտի գնեն, ուտեն, ի՞նչ խղճով պիտի մարսեն …», -ասաց մեր զրուցակիցը: 
Կատեգորիա: Հայկական նյութեր | Դիտումներ: 415 | Ավելացրեց: atletico | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Շաբաթվա նյութը

Արգենտինայի մասին հետաքրքիր փաստեր:

Օրվա նկարը
Տեսանյութ
Մենք faceboook-ում
Գովազդ
Եղանակը Աջարիայում
Մեր հարցումը
Ինչպիսին են կայքի նյութերը?
Պատասխանների ընդհանուր քանակը: 15
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

 Գովազդի համար զանգահարեք 095717484: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: