Գլխավոր էջ » 2014 » Հուլիս » 7 » Ջավախք
10:51 PM
Ջավախք

Ջավախքը կազմում է Վրաստանի Հանրապետության մի մասը և ձգտում է անկախություն:Բաղկացած է Ադիգենի, Ախալցխայի, Ասպինձայի, Ախալքալաքի, Նինոծմինդայի և Բորժոմիի շրջաններից։ Ըստ 2002թ. պաշտոնական մարդահամարի տվյալների՝ նահանգի բնակչության 54,6% կազմում են հայերը:Ջավախքը պատմական Մեծ Հայքի թագավորության հյուսիսում ընկած Գուգարք աշխարհի ինը գավառներից մեկն է: Այն մ. թ. ա. 2?րդ հազարամյակում մաս է կազմել Հայասա պետական կազմավորմանը, ՙԶաբախա՚ ձևով հիշատակվում է Արգիշտի I թագավորի (մ. թ. ա. 786?764) արձանագրություններում: Մ. թ. ա. 6?3?րդ դարերում Ջավախքը Երվանդյան թագավորության հյուսիսային գավառներից էր: Կարճ ընդմիջումից հետո Գուգարք նահանգի հետ այն Արտաշես I?ի (մ. թ. ա. 189?160 թթ.) կողմից վերամիացվել է Մեծ Հայքի թագավորությանը, որի կազմում մնացել է մինչև Արշակունյաց հարստության անկումը: Արշակունիների օրոք գավառը հիշատակվում է որպես Վարձավունի նախարարական տան կալվածք: 428 թ. հետո այս երկրամասը սասանյանները մտցրել են պարսկական մարզպանության մեջ: 7?րդ դարի երկրորդ կեսին այն գրավվել է արաբների կողմից: 10?րդ դարում Ջավախքը հայ Բագրատունիների թագավորության կազմում էր, որի կործանումից հետո կարճ ժամանակով` 11?րդ դարի կեսերին ենթարկվել է վրաց պետությանը` մինչև սելջուկ թուրքերի արշավանքները: 12?րդ դարի վերջից, ի թիվս Հյուսիսային Հայաստանի այլ գավառների, Ջավախքն իր Թմուկ (Թմկա) բերդի ու Ախալքալաքի (Նոր քաղաք) հետ տրվել է հայ Զաքարյաններին` որպես ժառանգական կալվածք: Այնտեղի հայ հոգևոր կենտրոնը եղել է Զրեսկ ավանը: Մոնղոլական լծի տապալումից հետո 1266 թ. այս տարածաշրջանը եղել է Սամցխե?Ջավախք իշխանության կազմում: 1587 թ. այն գրավել են օսմանյան թուրքերը և մտցրել Չլդրի (ապա` Ախալցխա) էյալեթի (վիլայեթ, նահանգ) մեջ` իբրև առանձին սանջակ (գավառ): Ի սկզբանե Ջավախքը բնակեցված է եղել հայերով: Այդ մասին վկայում են հայկական, վրացական, արաբական, թուրքական և այլ աղբյուրներ: Ըստ վրաց պատմիչ Լեոնտի Մրովելու` 4-րդ դարի սկզբին սուրբ Նունեի, վրաց` Նինոյի քրիստոնեական քարոզչության օրերին Ջավախքում բնակչության խոսակցական լեզուն հայերենն էր: 16?18?րդ դդ. թուրքական հարկացուցակների տվյալներով` Ջավախքի ու հարակից գավառների բնակավայրերի մեծ մասում ապրում էին հայեր: Նույն վկայությունը հանդիպում ենք նշանավոր աշխարհագետներ, վրաց հեղինակ Վախուշտ Բագրատիոնի և Մխիթարյան միաբանության անդամ Ղուկաս Ինճիճյանի և այլոց աշխատություններում: 19?րդ դարի սկզբին Ջավախքը Հարավային Կովկասի այլ գավառների հետ հայտնվեց ռուսական կայսրության արտաքին քաղաքականության ոլորտում: 1828 թ. հուլիսին գեներալ Ի. Ֆ. Պասկևիչի զորքերը գրավեցին Ջավախքի կենտրոն Ախալքալաքը: 1830 թ. Արևմտյան Հայաստանի Էրզրումի, Բասենի, Բաբերդի, Դերջանի և այլ գավառներից 7300 հայ ընտանիքներ Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունու գլխավորությամբ գաղթեցին և բնակություն հաստատեցին Ախալցխայի, Ախալքալաքի և Ծալկայի (պատմական Գուգարաց աշխարհի Թռեղք գավառը) շրջակայքում` վերականգնելով ու հիմնադրելով ավելի քան 60 գյուղ և 50 եկեղեցի: Այդ գաղթի շնորհիվ կրկին վերականգնվեց Ջավախքի նախկին հայեցի էթնիկական պատկերը: Տեղացի 1716 ընտանիք (մոտ. 10?11 հազ. շունչ) հայերի, 639 ընտանիք մահմեդականների ու 179 ընտանիք վրացիների կողքին հաստատվեցին 58 հազար արևմտահայեր: 1840 թ. Ախալքալաք գավառը, որ կազմում էր թուրքական նախկին սանջակի հիմնական տարածքը, մտցվեց Վրացա?իմերեթական, իսկ 1846 թ.` Թիֆլիսի նահանգի մեջ, 1874 թ. վերածվեց ինքնուրույն գավառի: 1841?1843 թթ. Ռուսաստանի տարբեր մարզերից աքսորված ռուս աղանդավորները` դուխոբորները, գավառի հարավային մասում (այժմյան Նինոծմինդայի շրջան) հիմնում են 8?9 գյուղ: Այսպես Ջավախքը դառնում էր բազմազգ. 1886 թ. գավառում հաշվվում էր 110 գյուղ, որոնք միավորվում էին 10 գյուղական համայնքներում` ընդամենը մոտավորապես 63,8 հազար բնակչությամբ, որից 46386-ը, այսինքն` 72,7%?ը` հայեր էին: Մահմեդականները 10,7% էին, ռուս դուխոբորները` 10,4%, վրացիները` 5,8%: Ռուսական տիրապետության շրջանում Ախալքալաքի գավառը սոցիալ?տնտեսական և մշակութային զգալի վերելք ապրեց: Ախալքալաքը դարձավ արհեստավորական կենտրոն, իսկ գյուղերը սկսեցին կարևոր դեր խաղալ Անդրկովկասում հացահատիկի ու մսամթերքի արտադրության բնագավառում: 1830?ական թթ. սկզբներին Կարապետ արքեպիսկոպոսի նախաձեռնությամբ Ախալցխայում բացվեցին Կարապետյան, Ախալքալաքում` Մեսրոպյան ծխական արական դպրոցները: 1856 թ. բարերար Կարապետ Յաղուբյանի ջանքերով ավարտվեց Ս. Խաչ եկեղեցու վերաշինությունը: 1870 թ. սկսեցին գործել Սանդխտյան օրիորդաց, իսկ 1880?ական թթ. սկզբին` ռուսական դպրոցները, 1889 թ.` քաղաքային ուսումնարանը, ստեղծվեց թատերական խումբ: 19?րդ դարի վերջին Ախալքալաքում Ջ. Տեր?Գրիգորյանի և Պ. Աբելյանի ջանքերով ստեղծվեց ազատագրական խմբակ: Այստեղ իր գործունեությունը ծավալեցին Հայ հեղափոխական դաշնակցություն և Սոցիալիստ հեղափոխականների (էսէռական) կուսակցություները: Արևմտյան Հայաստանի ազատագրության գաղափարները ջերմ արձագանք գտան ախալքալաքցիների շրջանում, որոնց զգալի մասը, ծագումով լինելով արևմտահայեր, շարունակում էր պահպանել հոգևոր կապը իրենց նախկին հայրենիքի` Էրզրումի նահանգի հետ: Ջավախքը ծնունդ տվեց ազգային այնպիսի հայտնի դեմքերի, ինչպիսիք էին Հովհաննես Քաջազնունին, Համո Օհանջանյանը, Ռուբեն Տեր?Մինասյանը, Ռուբեն Դարբինյանը, գրողներ Վահան Տերյանը, Դերենիկ Դեմիրճյանը, աշուղ Ջիվանին և ուրիշներ: 1918 թ. մայիսին Ախալքալաքի գավառ թուրքական զորքերի ներխուժման պատճառով բնակչության ճնշող մեծամասնությունն արտագաղթեց Բակուրիանի անտառներ ու Ծալկայի շրջան: Գաղթած 80 հազ. հայերից 35?40 հազ. զոհվեց: Նոյեմբերի վերջին գավառից թուրքական զորքերի հեռանալուց հետո Ջավախքի նկատմամբ տարածքային հավակնություն հանդես բերեց մենշևիկյան Վրաստանը: Դեկտեմբերին Ախալքալաքի ու Լոռու համար ծագած հայ?վրացական պատերազմն ավարտվեց անգլիացիների միջամտությամբ: Թեև անգլիացիների ճնշման տակ Ջավախքը ժամանակավորապես դրվեց Վրաստանի հսկողության տակ, սակայն Հայաստանի Հանրապետությունն իր գոյության ողջ ընթացքում (1918?1920) չդադարեցրեց դիվանագիտական ջանքերն այն վերադարձնելու ուղղությամբ: Խորհրդային Հայաստանի ղեկավարությունը (Ալ. Բեկզադյան, Ալ. Մյասնիկյան, Ա. Մռավյան և ուրիշներ), ընդառաջ գնալով գավառի բնակչության ցանկությանը, նույնպես հանդես եկավ Ախալքալաքն ու հարևան Ծալկան մայր հայրենիքի հետ միավորելու պահանջով: Սակայն վրաց?ադրբեջանական բոլշևիկ մեծամասնությունը, գործելով միասնաբար, 1921 թ. հուլիսին հասավ ինչպես Ախալքալաքի, այնպես էլ հայկական այլ տարածքների բռնակցմանը Վրաստանին ու Ադրբեջանին: 1921 թ. նոյեմբերի 6?ին կնքվեց պայմանագիր Խորհրդային Հայաստանի ու Վրաստանի միջև հայ?վրացական սահմանագծի վերաբերյալ, որը մասնակի փոփոխություններով պահպանվեց առ այսօր: 1921 թ. նոյեմբերի 6?ի համաձայնագրից հետո հայ բնակչության նկատմամբ ազգային խտրականության քաղաքականությունը շարունակվեց նոր դրսևորումներով: Ժամանակ առ ժամանակ սահմանային հիմնախնդիրը բարձրացվեցին ոչ միայն անհատ մարդկանց, այլև Ախալքալաքի իշխանության տեղական մարմինների` գյուղական խորհուրդների կողմից: Որքան էլ խնդրի քննարկումներն ու արծարծումները խորհրդային ժամանակաշրջանում տեղի էին ունենում գաղտնիության պայմաններում, այնուհանդերձ, իրենց արձագանքներն էին գտնում արտասահմանյան և տեղական մամուլում: Ժամանակի մամուլի ուսումնասիրությունից երևում է, որ այդ հարցը խիստ սրվել է 1925 թ.: Ամենայն հավանականությամբ դա կապված է եղել 1925 թ. փետրվարին ավիավթարից, չբացահայտված հանգամանքներում` Ալ. Մյասնիկյանի ողբերգական մահվան հետ: Ինչպես նշվեց, վերջինս կարողացել էր իր անձնական հեղինակությամբ և կոնկրետ քայլերով ջավախքցիների շրջանում խորհրդային իշխանության նկատմամբ որոշակի վստահության մթնոլորտ ստեղծել: Կորցնելով աջակցության հույսի վերջին նշույլը` գավառի բնակչությունը դարձյալ բարձրացրել է Ախալքալաքը Հայաստանին միացնելու հարցը: Արտահայտելով ժողովրդի կամքը` համապատասխան որոշումներով 37 գյուղական խորհուրդներ 1925 թ. դիմել են Հայաստանի, Վրաստանի և ԽՍՀՄ բարձրագույն իշխանական մարմիններին: Երևան ու Թիֆլիս են ժամանել նրանց հատուկ պատվիրակությունները: Ժամանակի համար արտառոց այդ հարցի քննությունը հանձնարարվել է կովկասյան գործերին ՙքաջատեղյակ՚ Սերգո Օրջոնիկիձեին: Վերջինս, ինչպես երևում է ՏԱՍՍ?ի տարածած հաղորդագրությունից (ՙՊրավդա՚ թերթ, 12 մայիսի), 1926 թ. մայիսի 10?ին Թիֆլիսում անդրկովկասյան ընդլայնված կուսակցական խորհրդակցությունում հանդես է եկել զեկուցումով: Նա խորը անհանգստություն է հայտնել երկրամասում տակավին չոչնչացված մենշևիկյան, դաշնակցական ու մուսավաթական կուսակցությունների ՙպառակտչական՚, հակախորհրդային գործունեության առնչությամբ: Քննադատելով տեղերում ազգային հարցի նկատմամբ որոշ ղեկավար անձանց ՙսխալ՚ մոտեցումները, Օրջոնիկիձեն նշել է, որ ՙԱնցյալ տարի Ախալքալաքի 37 գյուղեր ցանկություն են հայտնել միանալ Հայաստանին՚: Ըստ երևույթին` կամենալով ընդգծել, որ գավառի ոչ բոլոր բնակավայրերն են հանդես եկել նման ցանկությամբ, բոլշևիկյան գործիչն անպայմանորեն ընդգծել է ՙ37՚ թիվը` մոռանալով, որ այն գավառի հայկական գյուղերի ընդհանուր թվի մեջ պատկառելի ցուցանիշ է: Եթե ամբողջ գավառի մոտ 80 գյուղերից հանենք մոտ 10?12 ռուս?աղանդավորական և վրացական գյուղերը, ապա կստացվի, որ գավառի հայ բնակչության կեսից ավելին ճարահատյալ գնացել է այդ վտանգավոր քայլին: Ս. Օրջոնիկիձեն այդ փաստը համարել է ՙսկանդալ՚` զարմանք հայտնելով Խորհրդային Վրաստանից հեռանալու և Հայաստանին միանալու հայերի ՙանբնական՚ ցանկության կապակցությամբ:

Կատեգորիա: Հայկական նյութեր | Դիտումներ: 477 | Ավելացրեց: atletico | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Շաբաթվա նյութը

Արգենտինայի մասին հետաքրքիր փաստեր:

Օրվա նկարը
Տեսանյութ
Մենք faceboook-ում
Գովազդ
Եղանակը Աջարիայում
Մեր հարցումը
Ինչպիսին են կայքի նյութերը?
Պատասխանների ընդհանուր քանակը: 15
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

 Գովազդի համար զանգահարեք 095717484: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: