Գլխավոր էջ » 2013 » Դեկտեմբէր » 26 » Ատլանտիդա
4:14 PM
Ատլանտիդա
 Այս լեգենդար ցամաքը,որ իբր թ գտնվել է Ատլանտյան օվկիանոսում,հազարամյակներ առաջ ընկղմվել է խովի հատակը:
 Հին հունական գիտնական և փիլիսոփա Պլատոնը,որն ապրել է մեր թվականությունից չորս դար առաջ,զբաղվել է նաև աշխարհագրությամբ:Այդ լեգենդար ցամաքի մասին աշխարհն իմացավ հույն գիտնականի միջոցով:Նրանցից սերունդներին անցավ Ատլանտիդայի գոյության ավանդությունը,ըստ որի,մեզանից տասներկու հազար տարի առաջ Միջերկրական ծովից արևմուտք,հերկուլեսյան սյուներից այն կողմը,գոյություն է ունեցել մի ցամաք,որը կրել է Ատլանտիդա անունը:
 Հետագայում պարզվել է,որ գույն գիտնականներին այդ բանը պատմել են եգիպտական քուրմերը.նրանք հաղորդել են,որ Ատլանտիդան իրականում եղել է ցամաք-կղզի,մեկ ցերեկվա և մեկ գիշերվա ընթացքում իջել է ծովի հատակ:
 Ատլանտիդայի մասին եղած ավանդությունը մեծ հետաքրքրություն առաջ բերեց:Թերևս ոչ մի գիտնական պրոբլեմ այնքան չհրապուրեց ու չգերեց մարդկային երևակայությունը,որքան Ատլանտիդայի վարկածը:Ատլանտիդայի ողբերգական կործանման առասպելը շատ պատմվածքների պոեմների նյութ դարձավ:
 Թերևս հարց առաջ գա,ինչու Ատլանտիդայի ավանդությունը այդքան վարկածների ու ենթադրությունների տեղիք է տվել:
 Ատլանտիդայի ուսումնասիրության հարցով զբաղվում է մի գիտություն,որը կոչվում է Ատլանտոլոգիա:
 Նախ Ատլանտիդա անվան ծագման մասին:Այն մեկնաբանվում է երկու կերպ:Մեկը ատլանտ ժողովրդի անունից,որը բնակվել է այդ ցամաքում,իսկ մյուսը կապվում է հունական դիցաբանությունից հայտնի Ատլանտի կամ Ատլասի անվան հետ:Ըստ հունական առասպելաբանության,այդ հսկան կանգնած է եղել հերկուլեսյան սյուների մոտ և իր ուսերին է կրել երկիրը:
 Ատլանտիդա նշանակում է Ատլանտի երկիր:Տվյալ դեպքում <<իդա>> մասինը փոխարինում է երկիր հասկացողությունը
Կատեգորիա: ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐ | Դիտումներ: 1209 | Ավելացրեց: atletico | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Շաբաթվա նյութը

Արգենտինայի մասին հետաքրքիր փաստեր:

Օրվա նկարը
Տեսանյութ
Մենք faceboook-ում
Գովազդ
Եղանակը Աջարիայում
Մեր հարցումը
Ինչպիսին են կայքի նյութերը?
Պատասխանների ընդհանուր քանակը: 15
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

 Գովազդի համար զանգահարեք 095717484: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: