Գլխավոր էջ » 2013 » Դեկտեմբէր » 13
" 7-րդ դարի կենտրոնագմբեթ կառուցվածքների փառքը կազմեց Ներսես Գ Շինող կաթողիկոսի կողմից 641-661 թվերին կառուցված Զվարթնոց կամ ս.Գրիգոր Լուսավորիչ հրաշակերտ տաճարի հորինվածքի հիմքում դրված է կիսաշրջանաձև աբսիդներով կազմված հավասարաթև խաչը շրջապատված օղակաձև սրահով:Աբսիդները մշակված են սյունազարդ կամարաշարով,որոնց հպման հանգույցներում տեղադրված են ենթագմբեթային քառակուսին կազմող չորս հաստահեղույս մույթերը;
 Առաջին հարկաբաժինը կազմված է արտաքին բոլորակ պատով ստեղծված օղակաձև,սրահից,որը կրկնակի կորություն ունեցող թաղի միջոցով միացվել է աբսիդների կենտրոնական զույգ սյուների և մույթերի դիմաց կանգնած չորս արծվախոյակ սյուների վրա հենված կամարների հետ:Այդ կամարները կրել են երկրորդ հարկաբաժինը,իսկ կենտրոնական չորս մույթերը երրորդը գմբեթը:
 Տաճարը շքեղությամբ զարդարվել է բուսական և երկրաչափական մոտիվներով կատարված հյութեղ որմնաքանդակներով,դեկորատիվ որմնասյուներով և կամարներով:Զվարթնոցի յուրահատուկ և գեղեցիկ հորինվածքը գովերգվել է ականատես պատմիչների կողմից,ընդօրինակվել է ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա: Հայկական նյութեր | Դիտումներ: 367 | Ամսաթիվ: 2013-12-13 | Մեկնաբանություններ: 0

"Ֆիլիպ 2 (1527-1598), Իսպանիայի թագավոր 1556-ից:Հաբսբուրգների դինաստիայից:Կարլ 5-ի որդին:Ֆ.2-ի գահակալությունը բնորոշվում է Իսպանիայի բացարձակ միապետության հետագա ուժեղացմամբ:Կաստիլիան,Վալենսիան,Կատալոնիան,Արագոնը մասամբ զրկվել են միջնադարյան ազատություններից:Աջակցել է ինկվիզիցիային,պայքարել բողոքականության և հերետիկոսների դեմ,հալածել մորիսկներին:Ուժեղացրել է ֆեոդալամիապետ. ճնշումը Նիդերլանդներում,որով արագացրել է Նիդերլանդական բուրժուական հեղափոխությունը 16-րդ դ.:1581-ին Ֆ.2-ին հաջողվել է իր տիրույթներին միացնել Պորտուգալիան:Ֆ.2-ի աջակցությամբ նրա կին Մարի Թյուդորը Անգլիայում հալածել է Ռեֆորմացիայի կողմնակիցներին:Անգլիա ներխուժելու նպատակով 1588-ին ստեղծվել է մեծ նավատորմ,որի ջախջախումը խարխլել է Իսպանիայի ռազմածովային հզորությունը:Անվերջ պատերազմները,հարկային լուծը,գների ահռելի աճն արագացրել են Իսպանիայի բնակչության աղքատացումը,կործանարար հետևանքներ ունեցել Իսպանիայի տնտեսության համար:
Կատեգորիա: ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐ | Դիտումներ: 453 | Ամսաթիվ: 2013-12-13 | Մեկնաբանություններ: 0

Շաբաթվա նյութը

Արգենտինայի մասին հետաքրքիր փաստեր:

Օրվա նկարը
Տեսանյութ
Մենք faceboook-ում
Գովազդ
Եղանակը Աջարիայում
Մեր հարցումը
Ինչպիսին են կայքի նյութերը?
Պատասխանների ընդհանուր քանակը: 15
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

 Գովազդի համար զանգահարեք 095717484: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: